2016-09-24
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 39-րդ վեհաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտեմբերի 11-14 մասնակցեց ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ԻՍՕ-ի (Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության) 39-րդ վեհաժողովին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս մասնակցում է 65 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին: 2014 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտը ԻՍՕ-ի վեհաժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ՝ 2015-2017 թվականների ժամկահատվածի համար։
Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 164 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 22000 ստանդարտներ: 
Սեպտեմբերի 11-ին տնօրեն Ե.Ազարյանը մասնակցեց ԻՍՕ Խորհրդի 101-րդ նիստին, որի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրի կատարման ընթացքը, ԻՍՕ քարտուղարության տարեկան բյուջեն, ԻՍՕ-ի տարածաշրջանային ռազմավարության մշակման խնդիրները, ԻՍՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հարցերը, ԴԵՎԿՕ նոր նախագահի նշանակումը, ԻՍՕ-ին զեկուցող մարմինների հաշվետվությունները և հաջորդ տարվա գործողությունների ծրագրերը և այլ ռազմավարական խնդիրներ։
ԻՍՕ 39-րդ վեհաժողովի կարգախոսն էր՝ «Ստանդարտները բարելավում են համաշխարհային հաղորդակցությունը» (Standards Improve Global Connectivity)։ Այդ կարգախոսն ընդգծում է միջազգային ստանդարտների դերը՝ որպես փոխհամաձայնության գալու և առանց խոչընդոտների մեկ ընդհանուր լեզվով համաշխարհային մակարդակով հաղորդակցվելու համար։ Վեհաժողովի ընթացքում կազմակերպվեցին նաև խմբային քննարկումներ, որոնց նպատակն էր քննարկել միջազգային ստանդարտացման համար կարևորագույն խնդիրները։ Ընտրվել էին հետևյալ չորս թեմաները՝ 
1. Պետական կառավարման մարմինների ներգրավումը,
2. Առաջիկայում սպասվող առավել մեծ ազդեցությամբ աշխարհահռչակ ստանդարտները,
3. Ծառայությունների ոլորտում նոր ստանդարտները,
4. ԻՍՕ կառավարման համակարգի քննարկումը։ 
Այդ քննարկումների նպատակն էր բացահայտել անդամ երկրների կարծիքը ԻՍՕ-ի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ և հաշվի առնել ԻՍՕ-ի գործունեության բարելավմանն ուղղված բոլոր առաջարկությունները։
ԻՍՕ-ի 39-րդ վեհաժողովի ընթացքում ներկայացվեցին և հաստատվեցին ԻՍՕ ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքները, զեկույցով հանդես եկան ԻՍՕ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ քաղաքականության, ֆինանսական և տեխնիկական կառավարման գծով փոխնախագահները և ԻՍՕ գանձապահը:  
Ընդհանուր առմամբ, ԻՍՕ 39-րդ վեհաժողովն անցկացվեց բարձր արդյունավետությամբ և արձանագրեց մի շարք էական ձեռքբերումներ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն ԻՍՕ միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացների արդյունավետության աճին:
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցան ԻՍՕ Խորհրդի նոր անդամների և ԻՍՕ նոր նախագահի ընտրությունները։ ԻՍՕ Խորհրդի նոր անդամներ ընտրվեցին Մալայզիան, Էկվադորը և Խորվաթիան։ ԻՍՕ նոր նախագահ ընտրվեց ներկայումս ԻՍՕ-ի փոխնախագահ, Կանադայի Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար պարոն Ջոն Ուոլթերը։
Սեպտեմբերի 14-ին ավանդույթի համաձայն կազմակերպվեց բաց սեսիա, որը տեղի ունեցավ Պեկինի Ժողովրդական հանդիպումների տանը։ Բաց սեսիայի ընթացքում կազմակերպվեցին պանելային քննարկումներ աշխարահռչակ ու ճանաչված մասնագետների, ինչպես նաև միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանք նվիրված էին հետևյալ թեմաներին՝
1. Առևտրին և զարգացման աջակցող միջազգային ստանդարտները
2. Անվտանգ ու կայուն տրանսպորտ՝ ստանդարտների ու միջազգային գործընկերների ներդրումը
3. Միջազգային ստանդարտների աջակցությունը առևտրային հոսքերին, հաղորդակցությանը և կազմակերպությունների զարգացմանը։
Պանելային քննարկումներից հետո ԻՍՕ վեհաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՉԺՀ վարչապետ պարոն Լի Կեքիյանգը, ով իր խոսքում խիստ կարևորեց ստանդարտների կիրառումը տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման, սպառողների ու քաղաքացիների համար անվտանգության և անհրաժեշտ որակի ապահովման համար։ 
 
 

Այլ Նորություններ
2022-10-14

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:

2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


Նորություններ
2022-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
2022-08-19  Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...