2016-09-24
ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ նիստը
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին մասնակցեց ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 50-րդ պլենար նիստին: 
Նիստը իր բնույթով աշխույժ քննարկումների ոճով էր և տեղի ունեցան մի քանի խմբային ու միջանկյալ քննարկումներ (breakout sessions), որոնք նվիրված էին 2016-2020 թվականների Զարգացող երկրներին աջակցության գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը: 
Նիստին առանձին ելույթով հանդես եկավ ԻՍՕ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար պարոն Քեվին Մաքքինլին, որի զեկույցը նվիրված էր միջազգային ստանդարտացման գործընթացում զարգացող երկնրների դերակատարման բարձրացմանը և միջազգային ստանդարտացման աշխատանքներում զարգացող երկրներից շահագրգիռ կողմերի առավել ակտիվ մասնակցությանը: 
ԴԵՎԿՕ 50-րդ պլենար նիստին հաջորդեցին երեք զուգահեռ խմբային քննարկումներ, իսկ ավելի ուշ այդ քննարկումների արդյունքներն ամփոփվեցին ընդհանուր պլենար նիստում: Խմբային քննարկումները կազմակերպվել էին հետևյալ թեմաներով՝
1. Զարգացող երկրների Ստանդարտացման ազգային մարմինների ֆինանսական կայունություն՝ ճիշտ մոդելի ընտրություն,
2. Ստանդարտացման ազգային ռազմավարության մշակումը և իրականացումը,
3. Միջազգային ստանդարտացման զարգացող երկրների մասնակցության խթանում՝ զուգակցման, գործընկերության և այլ միջոցներով։ 
Այդ քննարկումների նպատակներ ընտրված առանցքային խնդիրների շուրջ վեր հանել զարգացող երկրների կարիքները և ձևավորել աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ՝ 2016-2020 թվականների Զարգացող երկրներին աջակցության գործողությունների ծրագրի իրականացման համար։ Ստանդարտացման ռազմավարական ծրագրերի մշակմանը նվիրված խմբային քննարկումը նախագահեց Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ փոխտնօրեն, ԴԵՎԿՈ Խորհրդի անդամ Գ.Նազարյանը։ Քննարկման արդյունքների վերաբերյալ խմբային քննարկումների նախագահողները զեկույցով հանդես եկան ԴԵՎԿՕ-ի պլենար նիստին։
Սեպտեմբերի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը, որպես ԴԵՎԿՕ նախագահության խորհրդատվական խմբի անդամ (ՆԽԽ), մասնակցեց ԴԵՎԿՕ ՆԽԽ նիստին, որտեղ ամփոփվեցին պլենար նիստի ընթացքում ընդունված որոշումները և հստակեցվեցին հետագա ռազմավարական ուղղություններն ու անելիքները: ԻՍՕ Խորհրդի կողմից ԴԵՎԿՕ նոր նախագահ ընտրվեց Լիբանանի Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար տիկին Լենա Դարգհամը, իսկ ԻՍՕ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կողմից ԴԵՎԿՕ քարտուղար նշանակվեց ԻՍՕ-ի զարգացող երկրների հետ աշխատանքների համակարգող տիկին Սարի Ռաջակոսկին։
 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...