Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2012
թվականի սեպտեմբերի 17-18 մասնակցեց ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 46-րդ պլենար նիստին:
Այս տարվա
նիստը կազմակերպվել էր առավել նորարարական ոճով և պարունակում էր խմբային ու
միջանկյալ քննարկման սեսիաներ, որոնք նվիրված էին զարգացող երկնրներին առնչվող մի
շարք կարևոր խնդիրներին:
Նիստի առաջին
օրը առանձին ելույթով հանդես եկավ ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլը, որի
զեկույցը նվիրված էր միջազգային ստանդարտացման գործընթացում զարգացող երկնրների
դերակատարման բարձրացմանը և առավել ակտիվ մասնակցությանը: ԻՍՕ-ն ներկայումս խնդիր
է դրել իր առջև աջակցել զարգացող երկրների ստանդարտացման մարմիններին այնպես, որ
նրանք փոխեն իրենց ներկայիս "ստանդարտ յուրացնող" կարգավիճակը "ստանդարտ մշակողի"
կարգավիճակի: Այդ խնդրի հաղթահարումը դյուրին չէ, քանի որ նախ առկա է լեզվական
բարդույթը և հաճախ հնարավոր չի լինում զարգացող երկրներում գտնել անգլերեն լեզվի
լավ իմացությամբ համապատասխան մասնագետի, որը կմասնակցի ԻՍՕ տեխնիկական
համապատասխան հանձնաժողովի նիստերին: Երկրորդը, ֆինանսավորման հնարավորության
խնդիրն է, որի մասամբ հաղթահարման նպատակով ԻՍՕ-ն պատրաստակամ է տեխնիկական
օժանդակության շրջանակներում ֆինանսավորել համապատասխան զարգացող երկրներից
տարեկան երկու այցելություն: Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, որ զարգացող
երկրներում ԻՍՕ ՏՀ նիստերին մասնակցությունը հաճախ դիտվում է ոչ թե որպես
մասնագիտական գործունեություն, այլ որպես տուրիստական զբոսաշրջության
հնարավորություն, ինչը պետք է բացառվի:
ԴԵՎԿՕ 46-րդ
նիստի երկրորդ օրը տեղի ունեցան երեք զուգահեռ խմբային քննարկումներ, իսկ ավելի
ուշ այդ քննարկումների արդյունքներն ամփոփվեցին ընդհանուր (պանելային) քննարկմամբ:
Խմբային քննարկումները նվիրված էին հետևյալ երեք թեմաներին`
Խումբ 1. Զարգացող
երկրների Ստանդարտացման ազգային մարմինների հզորացումը` Կառավարման կառուցվածքի և
շուկային համապատասխանության բարելավում
Խումբ 2. Ճանապարհային
երթևեկության անվտանգության կառավարում` ԻՍՕ ստանդարտների օգտագործումն
անվտանգության բարելավման համար. զարգացող երկների փորձը
Խումբ 3. Ի՞նչ
քայլեր պետք է ձեռնարկեն զարգացող երկրները իրենց կարիքների գերակայությունների
որոշման և ներկա կամ ապագա տեխնիկական աշխատանքներում իրենց դերակատարման
բարձրացման համար. Ինչպե՞ս կարող է աջակցել ԻՍՕ-ն:
Առաջին խմբում
որպես համազեկուցող էր հրավիրված Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն
Գ.Նազարյանը, ով իր զեկույցում ներկայացրեց Հայաստանի փորձը, ձեռքբերումները և
առկա խնդիրները: Զեկույցը բարձր գնահատականի արժանացավ քննարկման մասնակիցների
կողմից և հիմք ծառայեց ԻՍՕ տեխնիկական օժանադակության բարելավման մի շարք
առաջարկությունների ներկայացման համար:
Խմբային
քննարկման արդյունքում, ի վերջո, առանձնացվեցին ինստիտուցիոնալ զարգացմանն առնչվող
հետևյալ խնդիրները.
- ստանդարտ մշակողների և կարգավորողների դերերի հստակեցման անհրաժեշտությունը,
- Շահագրգիռ կողմերի ներգրավումը` ինչպե՞ս խրախուսել նրանց մասնակցել,
- Մինչև ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի արմատական փոփոխությունը` հաշվի առնել հիմունքները,
- ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը կարող է տարածվել թույլ զարգացած երկրների վրա, սակայն ոչ բոլորի,
- Հաջողության ընկալման անհրաժեշտություն` չկա մեկ լուծում բոլոր Ստանդարտացման ազգային մարմինների համար
ԴԵՎԿՕ նիստի
ժամանակ կազմակերպվեց նաև որոշակի հարցերի շուրջ մասնակիցների հարցման անցկացումը,
որը բավականին հետաքրքիր արդյունքներ արձանագրեց: Այսպես, այն հարցին, թե
շահագրգիռ կողմերի ո՞ր խումբն է հատկապես կարևոր ՍԱՄ գործունեության
արդյունավետության գնահատման համար, մասնակիցների 57% պատասխանեց "Արդյունաբերությունը", 23%` "Պետական կառավարման մարմինները", 14%`
"Սպառողները", մնացած 6%` այլ: Մյուս կարևոր հարցն այն էր, թե արդյոք իմաստ ունի,
որ ՍԱՄ գնահատեն իրենց գործունեությունը հաստատված լավագույն փորձի չափանիշների
հանդեպ, որին մասնակիցների քվեարկության արդյունքներով դրական պատասխան տվեց
քվեարկողների 91%, 3%` "Ոչ", իսկ 7%` "Չգիտեմ":
Այս հարցումը թեև պաշտոնական բնույթ չէր կրում, սակայն պատասխաններն ակնհայտորեն
մատնանշում են զարգացող երկրների կողմնորոշումը քննարկված խնդիրների շուրջ:
Վերջում, ԴԵՎԿՕ
պլենար նիստում հաստատվեցին երկօրյա քննարկումների արդյունքներով կազմված
որոշումները (ռեզոլյուցիաները):

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...