2015-03-18
ԻՍՕ Խորհրդի 97-րդ նիստը

ԻՍՕ Խորհուրդը պատասխանատու է Կազմակերպության կառավարման խնդիրների մեծամասնության համար։ Խորհրդի նիստերը տեղի են ունենում տարեկան երկու անգամ։ Այն բաղկացած է 20 անդամ մարմիններից։ Խորհրդում անդամությունը բաց է բոլոր անդամ մարմինների համար, որոնք ռոտացիոն սկզբունքով փոփոխվում են՝ ապահովելով անդամների ներկայացվածությունը Խորհրդում։ 

Հայաստանն ի դեմս Ստանդարտների ազգային ինստիտուտի 2014 թվականի սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ԻՍՕ վեհաժողովի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԻՍՕ Խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով։ 


2015 թվականի մարտի 16-18 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ԻՍՕ Խորհրդի հերթական 97-րդ նիստը, որին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը։ ԻՍՕ Խորհուրդը քննարկեց կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ֆինանսական ռազմավարությունը, անցած տարվա ֆինանսական կատարողականը և ցուցանիշները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, քաղաքականության մշտական հանձնաժողովների աշխատանքի հաշվետվությունները և այլն։

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը առանձին հանդիպումներ ունեցավ ՌԴ Ռոսստանդարտի պետ Ա.Աբրամովի, Գերմանիայի Ստանդարտների ազգային ինստիտուտի (DIN) տնօրեն Թորսթեն Բահկեի, ինչպես նաև ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության և ստանդարտացման ոլորտի մի շարք հարցեր։


Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-06-08

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը


Նորություններ
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...