2016-02-01
ԻՍՕ Խորհրդի 99-րդ արտահերթ նիստը հունվարի 27-ին
ԻՍՕ Խորհուրդը բաղկացած է 20 անդամ մարմիններից։ Հայաստանն ի դեմս Ստանդարտների ազգային ինստիտուտի 2014 թվականի սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ԻՍՕ վեհաժողովի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԻՍՕ Խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով։
2016 թվականի հունվարի 27-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ԻՍՕ Խորհրդի արտահերթ 99-րդ նիստը, որին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը։ ԻՍՕ Խորհրդի արտահերթ նիստի օրակարգի գլխավոր հարցը ԻՍՕ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր։ Այդուհանդերձ, նախնական ընտրված երեք թեկնածուներից ոչ մեկը Խորհրդի հավանությանը չարժանացավ և որոշում կայացվեց վերանայել ընտրության չափանիշները և նոր մրցույթ հայտարարել։
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը առանձին հանդիպումներ ունեցավ ՌԴ Ռոսստանդարտի պետ Ա.Աբրամովի, Գերմանիայի Ստանդարտների ազգային ինստիտուտի (DIN) տնօրեն Ռուդիգեր Մարքարդի, ԱՄՆ Ստանդարտացման ազգային մարմնի (ANSI) նախագահ Ջո Բաթիայի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության և ստանդարտացման ոլորտի մի շարք հարցեր։ ԱՄՆ Ստանդարտացման ազգային մարմնի (ANSI) նախագահ Ջո Բաթիայից հրավեր ստացվեց այցելել ԱՆՍԻ-ին և ստորագրել համագործակցության հուշագիր։
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...