Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի հերթական 92-րդ նիստի աշխատանքներին: Համաձայն ավանդույթի, նիստը բացեց ԻՍՕ-ի նախագահ Բ.Ալյոշինը:
Խորհուրդը դիտարկեց ԻՍՕ 35-րդ վեհաժողովի ընթացքում ընդունված որոշումները և ի կատարման ընդունեց տրված հանձնարարականները: Խորհուրդը դիտարկեց ԻՍՕ ռազմավարական խնդիրները` կապված 2011-2015 ռազմավարական պլանով նախատեսված 2012թ. իրականացված և 2013թ. իրականացման ենթակա գործողությունների հետ: Քննարկվեց ԻՍՕ ռիսկերի և զարգացման սցենարների վերլուծությունը:
Խորհրդի նիստի մյուս կարևոր բաժինը վերաբերվում էր ԻՍՕ ֆինանսական կատարողականին և ֆինանսական ցուցանիշների քննարկմանը: Խորհուրդը քննարկեց և հաստատեց ԻՍՕ կենտրոնական քարտուղարության
2013թ. բյուջեն` հաշվի առնելով Խորհրդի ֆինանսական կոմիտեի առաջարկությունները: Դիտարկվեց ԻՍՕ Գլխավոր հիմնադրամի կառուցվածքը և միջոցների տեղաբաշխման հնարավորությունները: Հաստատվեցին հիմնադրամի կառավարման չափանիշները:
Խորհուրդը քննարկեց նաև ԻՍՕ կանոնադրական և գործառնական խնդիրները: Մասնավորապես, նշանակվեց ԴԵՎԿՕ նոր նախագահ` 2013-2014թթ. համար, հաստատվեց ԻՍՕ 2012 և 2013 թվականների գործունեության ֆինանսական աուդիտի կազմակերպությունը: Սահմանվեց, որ համաձայն ԻՍՕ վեհաժողովի որոշման ԻՍՕ Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
2013թ.:
Պարոն Ազարյանն առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ Խորհրդի նորընտիր անդամների ներկայացուցիչների հետ և շնորհավորեց Խորհրդում ընտրվելու կապակցությամբ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...