2012-03-19
ԻՍՕ Խորհրդի 91-րդ նիստը

Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. մարտի 15-16 ք.Ժնևում, Շվեցարիա, մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի հերթական 91-րդ նիստի աշխատանքներին: Համաձայն ավանդույթի, նիստը բացեց ԻՍՕ-ի նախագահ Բ.Ալյոշինը:

Նիստի օրակարգի համաձայն Խորհուրդը, ԻՍՕ-ի ընթացիկ գործունեության վերաբեյալ հարցերին զուգահեռ, լսեց և քննարկեց նաև հաշվետվություններ ռազմավարական խնդիրների, ԻՍՕ-ի համապատասխանության գնահատման, սպառողների և զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովների գործունեությանն և ԻՍՕ-ի ֆինանսական կառավարմանն առնչվող հարցերը: 


Համաշխարհային ասպարեզում 2011թ. իրականացված ստանդարտացման աշխատանքների մասով, Խորհուրդը լսեց ԻՍՕ տեխնիկական կառավարման խորհրդի հաշվետվությունը: Մասնավորապես, 2011թ. ԻՍՕ-ն ստեղծել է 8 նոր տեխնիկական հանձնաժողով հետևյալ ոլորտներում` Մարդկային ռեսուրսների կառավարում (ՏՀ 260), Հավելանյութերի արտադրություն (ՏՀ 261), Նախագծային հանձնաժողով` ռիսկի կառավարում (ՏՀ 262), Ածխաշերտային մեթան (ՏՀ 263), Հրավառություն (ՏՀ 264), Կարբոնի որսում և պահեստավորում (ՏՀ 265), Բիոմիմետրիքս (ՏՀ 266) և Սարքավորումների կառավարում (ՏՀ 267): Այս ոլորտներում սկսված աշխատանքները մեծ պահանջարկ են վայելում միջազգային առևտրային հարաբերություններում և խիստ հեռանկարային են: Միաժամանակ, կարևորվեցին և հավանության արժանացան բիոտեխնոլոգիայի ոլորտում իրականացվող ստանդարտացման աշխատանքները:

Պարոն Ազարյանը, Խորհրդի նիստերից դուրս աշխատանքային հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պարոն Բ.Ալյոշինի և ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլի հետ, որոնց ընթացքում քննարկեց Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համագործակցության հեռանկարները` ԱՊՀ և միջազգային շրջանակներում: Ստանդարտների ազգային ինստիտուտի հրավերքի համաձայն պայմանավորվածություն ձեռք բերվեց ԻՍՕ-ի նախագահի Հայաստան այցի վերաբերյալ:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...