Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն
Ե.Ազարյանը 2011թ. մարտի 17-18 ք.Ժնևում, Շվեցարիա, մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի հերթական
89-րդ նիստի աշխատանքներին: Նիստը բացեց ԻՍՕ-ի նախագահ Բ.Ալյոշինը, որը բացմանը
Խորհրդի անդամների անունից ցավաքցություն հայտնեց Ճապոնիայի ժողովրդին` տեղի
ունեցած աղետի կապակցությամբ: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին աղետի
զոհերի հիշատակը:
Նիստի օրակարգի համաձայն Խորհուրդը, ԻՍՕ-ի ընթացիկ գործունեության վերաբեյալ հարցերին զուգահեռ, լսեց և քննարկեց նաև հաշվետվություններ ռազմավարական խնդիրների, ԻՍՕ-ի համապատասխանության գնահատման, սպառողների և զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովների գործունեությանն և ԻՍՕ-ի ֆինանսական կառավարմանն առնչվող հարցերը:
ձախից աջ` SASO տնօրեն Նաբիլ Ա. Մոլլա, SARM տնօրեն Ենոք Ազարյան, ՌԴ ստանդարտացման պետական կոմիտեի պետ Գրիգորի Էլկին, KAZMEMST պետական կոմիտեի պետ Ռիսկելդի Սատբաև
Մասնավորապես, Խորհուրդը քննարկեց համաշխարհային
կարևորություն ունեցող հիմնախնդիրները, որոնք կարող են դառնալ ԻՍՕ-ի հետագա
աշխատանքի գերակայություններ: Որպես նոր նախաձեռնություններ Խորհուրդն ընտրեց
երկու կարևորագույն հիմնախնդիր` ջրի մատչելիությունն ու օգտագործումը
և կայունությունը:
Կայունության մասով որոշում կայացվեց դիմել 2012թ. կայանալիք ՄԱԿ-ի Կայուն
Զարգացման Կոնֆերանսի (այսպես կոչված "Ռիո+20") կազմակերպիչներին` օրակարգում
կայունությանն առնչվող ստանդարտացման գործընթացի վերաբերյալ հարցի ընդգրկման
խնդրանքով: Միաժամանակ, կարևորվեցին և հավանության արժանացան ֆինանսական
ծառայությունների և բիոտեխնոլոգիայի ոլորտում իրականացվող ստանդարտացման
աշխատանքները:
Պարոն Ազարյանը, Խորհրդի նիստերից դուրս աշխատանքային
հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պարոն Բ.Ալյոշինի և ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար
պարոն Ռոբ Սթիլի հետ, որոնց ընթացքում քննարկեց Ստանդարտների ազգային ինստիտուտի
հետ համագործակցության հեռանկարները` ԱՊՀ և միջազգային շրջանակներում:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...