2010 թ սեպտեմբերի 22-24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անց է կացվել տարածաշրջանային սեմինար էներգիայի կառավարման համակարգերի ստանդարտի վերաբերյալ, որը հետագայում նշագրվելու է ԻՍՕ 50001։ Սեմինարին մասնակցել են Էներգետիկայի ոլորտի մասնագետներ Ալբանիայից, Բելառուսից, Բոսնիա-Հերցեգովինայից, Մոնտենեգրոյից, Ռումինիայից, Սերբիայից, Մակեդոնիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Հայաստանից։ Կայուն գլոբալ Էներգետիկ համակարգերի կարևորագույն մասերն են հանդիսանում Էներգիայի ռացիոնալ օգտագործումը և Էներգաարդյունավետությունը։
Էներգաարդյունավետությունը և Էներգապաշարների կառավարումը շատ արդիական է ներկայիս կլիմայի գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Հաշվի առնելով, որ մինչև 2050թ. ակնկալվում է էներգիայի պահանջարկի եռակի աճ` 2000թ-ի համեմատությամբ, և 2030թ.-ին, ըստ նախնական հաշվարկների, ածխածնի երկօքսիդի 97%-ը կարտանետվի ոչ զարգացած երկրներից, ակնհայտ է դառնում, որ ներկայիս գլոբալ էներգետիկ համակարգը անկայուն է։
Սեմինարի գլխավոր նպատակն էր ծանոթացնել Էներգետիկայի ոլորտի փորձագետներին էներգետիկայի կառավարման համակարգերի` ԻՍՕ 50001 միջազգային ստանդարտի հետ և բարձրացնել իրազեկությունը էներգիայի կառավարման համակարգերի կարևորության հետ կապված։
ԻՍՕ 50001 ստանդարտը հնարավորություն կտա կազմակերպություններին ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կնվազեցնեն էներգիայի ծախսերը, կբարելավեն էներգիայի օգտագործումը և կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումը և այլ բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։ Նշված խնդիրները, ինչպես նաև կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները` կապված Էներգետիկ պաշարների արդյունավետ կառավարման ձևերի հետ, ներառված են ստանդարտում։
ԻՍՕ 50001 սերտորեն կապված է ԻՍՕ 9001 և ԻՍՕ14001 ստանդարտների հետ։
Ակնկալվում է, որ ԻՍՕ 50001 միջազգային ստանդարտը կընդունվի 2011 թվականին։

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...