2012-09-24
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 35-րդ վեհաժողովը. Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2012 թվականի սեպտեմբերի 19-21 մասնակցեց ԱՄՆ, Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 35-րդ վեհաժողովին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է 40 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին:


Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 164 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 19000 ստանդարտներ:

Համաշխարհային հանրությանը հետաքրքրող օրհասական հարցերի բազմազանությունն արտացոլվում է ԻՍՕ-ի տեխնիկական աշխատանքների անընդհատ աճող շրջանակներում: Վերջին տարիներին միջազգային շահառուների պահանջով, օրինակ, մշակվել են բազմաթիվ ստանդարտներ էներգիայի արդյունավետության, սոցիալական պատասխանատվության, սննդի անվտանգության, առողջապահության, ռիսկերի կառավարման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման, իրավիճակների կառավարման կայունության, ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: ԻՍՕ լինելով միջազգային տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում, ջանում է հետ չմնալ շուկայի նորագույն պահանջներից և մշտապես առաջարկում է այդ նորագույն գաղափարների ներդրման լավագույն եղանակներ` միջազգային ստանդարտների տեսքով:

Ընդհանրապես, ԻՍՕ վեհաժողովի այս տարվա ֆորմատը խիստ նորարարական էր և զգալիորեն տարբերվում: Երկար ու ձանձրալի զեկույցների փոխարեն, շեշտադրումը կատարվել էր ավելի շատ խմբային քննարկումների վրա, որոնց ընթացքում քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր, որոնք այնուհետև ներկայացվեցին վեհաժողովի քննարկմանը: Մասնավորապես, ստանդարտացման առանցքային խնդիրների շուրջ խմբային քննարկում կազմակերպվեց Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեի (ՄԷԿ), Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վեհաժողովի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր խմբային քննարկումներին և մասնակիցներին առաջադրվել էր միանալ զուգահեռաբար ընթացող քննարկումներից որևէ մեկին: Քննարկման էին առաջադրվել հետևյալ խնդիրները`

(1) ԻՍՕ ստանդարտների մտավոր սեփականության և հեղինակային իրավունքները` ԻՍՕ քաղաքականությունը և ինչ է դա նշանակում.

Այս քննարկմանը ներկայացվեց մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում ԻՍՕ նոր քաղաքականության "ՊՈԿՈՍԱ" կոչվող փաստաթուղթը, որը ներկայումս հեղինակային իրավունքների պաշտպանության առավել խիստ միջոցառումներ է պարունակում: Փաստաթուղթն այնուհետև հավանության արժանացավ վեհաժողովի կողմից:

(2) Ապագա բիզնես մոդելի վերաբերյալ նոր գաղափարներ. Այս քննարկումը նպատակ ուներ բացահայտել, թե ինչ կարիքներ կունենա ԻՍՕ և իր անդամները սպառողների ապագա կարիքների բավարարման համար: Այս քննարկմանը մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը: Կարիքների քննարկման ժամանակ, հայկական պատվիրակության կողմից առաջարկվեց կարիքների գնահատումը տարբերել ըստ զարգացած և զարգացող երկրների, որը միանշանակ ընդունվեց մասնակիցների կողմից և հանձնարարական տրվեց առաջարկը հաշվի առնել ապագայի բիզնես մոդելում:

(3) Ավելի պարզ, ավելի արագ, ավելի լավ ՏՏ գործիքներ` ԻՍՕ ստանդարտների մշակման և հրապարակման համար: Այս քննարկմանը ներկայացվեցից վերջին երկու տարիների ընթացքում ԻՍՕ ՏՏ նորամուծությունները: Մասնավորապես, ԻՍՕ ներդրված նոր պաշտոնական կայքի ֆորմատը և Առցանց փնտրման պլատֆորմը, որոնք էապես պարզեցրել ու մատչելի են դարձրել տեղեկատվությունը շահագրգիռ կողմերի համար: Նոր ՏՏ գործիքները նախատեսում են նաև կապել ԻՍՕ կայքի վաճառքի բաժինը ԻՍՕ անդամ ՍԱՄ կայքերի հետ, ինչը հնարավորություններ կստեղծի այլ երկրներում ստանդարտների առցանց վաճառքի համար:


(4) Գործընկերների հետ աշխատանքը` ԻՍՕ 2011-2015 ռազմավարական պլանի կատարումն ապահովելու համար: Այս խմբում քննարկվեց, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ կարող են նախատեսվել ռազմավարական պլանի արդյունավետ իրականացման համար և ինչպիսի խոչընդոտներ կան այդ ոլորտում:

(5) Ստանդարտները և կրթությունը. Այս խմբային քննարկումը ամենապահանջվածների շարքում էր: Այն նպատակ էր հետապնդում բացահայտել ստանդարտների միջոցով կրթության ապահովման հնարավորությունները: Բազմաթիվ երկրներ ներկայումս ակտիվորեն համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, որպեսզի վերջիններիս ուսումնական ծրագրերը ներառեն ստանդարտների ուսուցումը: Սակայն այդ գործընթացը դերևս լավ լուսաբանված չէ և մեծ տարածում չի գտել:

ԻՍՕ-ի 35-րդ վեհաժողովի ընթացքում հաստատվեց շուրջ մեկ տարի քննարկվող ԻՍՕ-ի կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը, ընտրվեցին ԻՍՕ Խորհրդի և ԻՍՕ Տեխնիկական կառավարման խորհրդի նոր անդամները, ներկայացվեցին և հաստատվեցին ԻՍՕ ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքները, զեկույցով հանդես եկան ԻՍՕ գլխավոր քարտուղարը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ քաղաքականության և տեխնիկական կառավարման գծով փոխնախագահները, ԻՍՕ գանձապահը, տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպությունների ղեկավարները:  

ԻՍՕ նոր կանոնադրությունն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1-ից: Դրանով նախատեսված են մի շարք նոր մոտեցումներ: Մասնավորապես, ԻՍՕ նախագահն այսուհետև կընտրվի ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով: ԻՍՕ նախագահին կից կգործի նախագահական խորհուրդը, որը ունակ կլինի մշակել և քննարկման ներկայացնել քաղաքական ու ռազմավարական փաստաթղթեր: Ստեղծվում է նոր պաշտոն` Փոխնախագահ ֆինանսների գծով: ԻՍՕ Խորհրդի աշխատանքը դարձվել է առավել հաշվետվողական ու թափանցիկ: ԻՍՕ Խորհրդի անդամների քանակը նախկին 18-ի փոխարեն ներկայումս սահմանվել է 20, բացի այդ ԻՍՕ քաղաքականության մշակող մշտական երեք հանձնաժողովների նախագահներն այսուհետև իրավունք ունեն ներկա գտնվել Խորհրդի նիստերին: Խորհրդի անդամներն կընտրվեն այսուհետև 3 տարի ժամկետով, իսկ Խորհրդի նիստերին մասնակցող ներկայացուցիչներին կվերագրվեն որոշակի չափանիշներ: Ընդհանրապես, նոր փոփոխություններով հստակեցվում է նաև ԻՍՕ կառավարման կառուցվածքը և կառավարման մարմիններից յուրաքանչյուրին վերապահվող լիազորությունները:

Այսպիսով, ԻՍՕ 35-րդ վեհաժողովն անցկացվեց բարձր արդյունավետությամբ և արձանագրեց մի շարք էական փոփոխություններ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն ԻՍՕ միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացների արդյունավետության աճին:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...