Ի լրումն ռազմավարական խնդիրների քննարկմանը, ԻՍՕ-ի 34-րդ վեհաժողովին սեպտեմբերի 22-ին կազմակերպվեց “Արդյունաբերությունը և ստանդարտները”
թեմայով բաց քննարկում: Թեմայի ընտրությունը պատահական չէր,
քանի որ ներկայիս բիզնես
աշխարհում ստանդարտները
դադարել են պարզապես “տեխնիկական լուծումներ” լինելուց և ընկալվում
են որպես
լուրջ տնտեսական
օգուտներ ապահովող
գիտելիք: Բաց քննարկման ընթացքում ներկայացվեցին
մի շարք երկրներում իրականացված
ստանդարտացման տնտեսական
օգուտների վերաբերյալ
հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն արդյունաբերության
զանազան ոլորտների
ընկերություններ ստանդարտների
կիրառումից արձանագրել
էին միլիոնավոր
դոլարների օգուտներ`
կարճ ետգնման
ժամկետներում: Ներկայացվեց նաև Գերմանիայում իրականացված
հետազոտության արդյունքները, ըստ որի ստանդարտացումը
ապահովում է համախառն ազգային
արդյունքի 0.72% աճ կամ բերում է տարեկան 16.77 մլրդ. Եվրո տնտեսական օգուտ:
Ստանդարտների ազգային
ինստիտուտի պատվիրակության
անդամները մասնակցեցին
նաև ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 45-րդ նիստին: Նիստի ընթացքում ներկայացվեց կոմիտեի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեությունը: Բացի այդ, պատվիրակության անդամները մասնակցեցին ԴԵՎԿՕ կազմակերպած “Շահագրգիռ կողմերի ներգրավումը ստանդարտացման գործընթացում” թեմայով խմբային քննարկմանը, որտեղ ներկայացվեց մի շարք զարգացող երկրների փորձը այդ ոլորտում: Քննարկման արդյունքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և առաջարկվեցին նորագույն մեթոդներ:
Բացի նշված ռազմավարական խնդիրների քննարկումներից, որոնք կարևորվում են ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առումով և օգտակար են հետագայում համապատասխան տեխնիկական ստանդարտների ու կանոնակարգերի մշակման համար, վեհաժողովը նաև օգտակար էր նոր ծանոթությունների և համագործակցության առաջարկների ձեռք բերման համար: Մասնավորապես, Հայաստանի պատվիրակությունը առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պրն. Բորիս Ալյոշինի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պրն. Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Բիեր Բուդուի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Հորդանանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ուզբեկստանի և մի
շարք այլ պատվիրակությունների հետ: Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, տեղի ունեցավ
փորձի փոխանակում և քննարկվեցին երկուստեք համագործակցության հնարավորությունները:
Միաժամանակ, տնօրեն
Ե.Ազարյանը մասնակցեց նաև սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ԻՍՕ-ի Խորհրդի 90-րդ
նիստի աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվեցին ռազմավարական հարցեր` ԻՍՕ-ի
2012թ. ռազմավարական պլանի իրականացման, ԻՍՕ-ի բիզնես մոդելի կայունության,
ստանդարտացման նորարարական ոլորտներում (անվտանգություն, կայունություն և ջուր)
աշխատանքների իրականացման և ԻՍՕ ղեկավարման վերաբերյալ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...