2011-09-28
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 34-րդ վեհաժողովը

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2011 թվականի սեպտեմբերի 19-24 մասնակցեց Հնդկաստանի Դելի քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 34-րդ վեհաժողովին և ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 45-րդ նիստին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է 38 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին:


Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 163 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 18500 ստանդարտներ: ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռք բերման լավագույն հնարավորություններից է: ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց հետ, ձեռք բերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն համագործակցության նոր ձևերին: Այստեղ է որոշվում նաև միջազգային ստանդարտացման հաջորդ տարվա հեռանկարը:


Համաշխարհային հանրությանը հետաքրքրող օրհասական հարցերի բազմազանությունն արտացոլվում է ԻՍՕ-ի տեխնիկական աշխատանքների անընդհատ աճող շրջանակներում: Վերջին տարիներին միջազգային շահառուների պահանջով, օրինակ, մշակվել են բազմաթիվ ստանդարտներ էներգիայի արդյունավետության, սոցիալական պատասխանատվության, սննդի անվտանգության, առողջապահության, ռիսկերի կառավարման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման, իրավիճակների կառավարման կայունության, ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: ԻՍՕ լինելով միջազգային տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում, ջանում է հետ չմնալ շուկայի նորագույն պահանջներից և մշտապես առաջարկում է այդ նորագույն գաղափարների ներդրման լավագույն եղանակներ` միջազգային ստանդարտների տեսքով: ԻՍՕ-ի 34-րդ վեհաժողովի ընթացքում քննարկված ԻՍՕ-ի նոր բիզնես մոդելը հաշվի է առնում այդպիսի ի հայտ եկող համաշխարհային մարտահրավերները, նպատակ ունենալով ԻՍՕ-ն դարձնել առավել լայն, ուժեղ, արագ արձագանքող, ճկուն և ավելի շատ դեպի շահառուների պահանջներն ուղղված կազմակերպություն:  (Շարունակություն)

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...