2010-10-12
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 33-րդ վեհաժողովը

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2010 թվականի սեպտեմբերի 13-18 մասնակցեց Նորվեգիայի Օսլո քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 33-րդ վեհաժողովին։ 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ։ Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է 38 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին։

Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 163 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 18000 ստանդարտներ։ ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռք բերման լավագույն հնարավորություններից է։ ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց հետ, ձեռք բերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն համագործակցության նոր ձևերին։ Այստեղ է որոշվում նաև միջազգային ստանդարտացման հաջորդ տարվա հեռանկարը։

Համաշխարհային հանրությանը հետաքրքրող օրհասական հարցերի բազմազանությունն արտացոլվում է ԻՍՕ-ի տեխնիկական աշխատանքների անընդհատ աճող շրջանակներում։ Վերջին տարիներին միջազգային շահառուների պահանջով, օրինակ, մշակվել են բազմաթիվ ստանդարտներ էներգիայի արդյունավետության, սոցիալական պատասխանատվության, իրավիճակների կառավարման կայունության և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում։ ԻՍՕ-ի 33-րդ վեհաժողովի ընթացքում հաստատված նոր ռազմավարական պլանը հաշվի է առնում այդպիսի ի հայտ եկող համաշխարհային մարտահրավերները, նպատակ ունենալով ԻՍՕ-ն դարձնել առավել լայն, ուժեղ և ավելի շատ դեպի շահառուների պահանջներն ուղղված կազմակերպություն։

Ի լրումն ռազմավարական խնդիրների քննարկմանը, ԻՍՕ-ի 33-րդ վեհաժողովին սեպտեմբերի 16-ին կազմակերպվեց "ՏՏ ի գործ և ստանդարտների ներդրումը" թեմայով բաց քննարկում։ Միջոցառումը հասցեավորված էր մարդկանց առօրյա կյանքում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածվածությանը և դրանց վստահելիությանը, այդ թվում` այնպիսի նորարական և զգայուն ոլորտներում, ինչպիսիք են առողջապահական տեղեկատվությունը, շինարարությունը, բանկերը և ֆինանսները, միջսահմանային առևտուրը և այլն։

ՏՏ փորձագետների ելույթները դիտարկում էին ԻՍՕ ստանդարտների ներդրումը համատեղելիության և փոխգործածության, արդյունավետության, անվտանգության խթանման համար, ինչպես նաև դիտարկում էին "կանաչ ՏՏ" և զարգացող երկրների մարտահրավերները։

ԻՍՕ-ի 33-րդ վեհաժողովը Ստանդարտների ազգային ինստիտուտի համար նշանավորվեց նաև ԻՍՕ-ի Խորհրդում 2011-2012թթ. ժամկետով ընտրվելու հանգամանքով։ Հարկ է նշել, որ այդ ընտրությունը դյուրին չէր։ Այդ աշխատանքները սկսվել էին դեռևս 2009թ. սկզբներին։ Բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ, Ինստիտուտի աշխատանքների ներկայացում, միջազգային շփումների ակտիվացում, միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացում և այլն։ Արդյունքում, հիմնվեցին ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ։

Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Հայաստանը ներկայումս զգալիորեն բարձր վարկանիշ ունի միջազգային ստանդարտացման ասպարեզում։ Թերևս դրանով էլ հենց պայմանավորված էր այս տարվա հաջողությունը և ընտրությունը ԻՍՕ-ի Խորհրդի կազմում։ Ընդ որում, այդ ընտրությունը կատարվում է հատուկ ընթացակարգով։ Բավարար չէ, որ որևէ երկիր պարզապես առաջադրի իր թեկնածությունը։ Անհրաժեշտ է նաև, որ այդ առաջադրումը պաշտպանեն ԻՍՕ-ի անդամ ևս երեք երկիր։ Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջադրվեց ավելի քան 50 երկրի կողմից, ինչն արդեն իսկ լուրջ գրավական էր հաջողությամբ ընտրվելու համար։

ԻՍՕ-ի Խորհուրդը, ԻՍՕ-ի գլխավոր ասամբլեայից հետո ԻՍՕ-ի երկրորդ վերադաս ղեկավար մարմինն է, որը գումարվում է տարեկան երկու կամ երեք անգամ, որպեսզի քննարկի և որոշում կայացնի ԻՍՕ-ի աշխատանքների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։ Այն նաև որոշումներ է ընդունում ԻՍՕ-ի ղեկավարման ֆինանսական արդյունքների, կազմակերպչական և կառուցվածքային հարցերի, ինչպես նաև գլխավոր ասամբլեայի կողմից հանձնարարված հարցերի քննության վերաբերյալ։

Բացի նշված ռազմավարական խնդիրների քննարկումներից, որոնք կարևորվում են ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առումով և օգտակար են հետագայում համապատասխան տեխնիկական ստանդարտների ու կանոնակարգերի մշակման համար, վեհաժողովը նաև օգտակար էր նոր ծանոթությունների և համագործակցության առաջարկների ձեռք բերման համար։ Մասնավորապես, Հայաստանի պատվիրակությունը առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պրն. Ալան Մորիսսոնի, նորընտիր նախագահ պրն. Բորիս Ալյոշինի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պրն. Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Բիեր Բուդուի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Հորդանանի, Վրստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի, և այլ պատվիրակությունների հետ։ Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, քննարկվեցին երկուստեք համագործակցության հնարավորությունները։
 

Աջից ձախ` ՍԱԻ-ի տնօրեն Ե.Ազարյան, ԻՍՕ նորընտիր նախագահ Բ.Ալյոշին

Ձախից աջ` ՍԱԻ-ի տնօրեն Ե.Ազարյան, ԻՍՕ նախագահ Ա.Մորիսոն, Շվեցարիայի ստանդարտների ինստիտուտի տնօրեն Ու.Ֆիշեր, ՍԱԻ աշխատակզմի ղեկավար Գ.Նազարյան 
Ձախից աջ` ՍԱԻ-ի տնօրեն Ե.Ազարյան, ԻՍՕ գլխավոր քարտուղար Ռոբ Սթիլ, Իսպանիայի ստանդարտների ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Ֆ.Վերդերա, ՍԱԻ աշխատակզմի ղեկավար Գ.Նազարյան

Ձախից աջ` ՍԱԻ-ի տնօրեն Ե.Ազարյան, Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Սթենգ

                                        Աջից ձախ` ՍԱԻ-ի տնօրեն Ե.Ազարյան, Աշխատակազմի ղեկավար Գ.Նազարյան

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...