Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն
Ե.Ազարյանը 2012թ. հունվարի 12-13 մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի ռազմավարական հարցերով
մշտական հանձնաժողովի 32-րդ նիստի աշխատանքներին: Նիստի օրակարգը բավականին
ծանրաբեռնված էր և պարունակում էր մի շարք կարևորագույն խնդիրների քննարկում:
Մասնավորապես, նիստի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ-ի 2011-2015թթ. ռազմավարական պլանի
2012թ. հիմնական կատարողական չափորոշիչները, ԻՍՕ համակարգի ռիսկերի կառավարումը և վերլուծությունը,
ստանդարտներից ստացվող օգուտների գնահատման մեթոդաբանության ու հետազոտությունների
հետագա ընդլայնման հնարավորությունները, այլ կազմակերպությունների հետ ԻՍՕ-ի համագործակցության
արդյունավետության գնահատման չափանիշների սահմանումը, նոր ոլորտներում
ստանդարտացման աշխատանքների ծավալման նախաձեռնությունները, ԻՍՕ-ի գործարար մոդելի
կայունության դիտարկումը և այլ հարցեր:
Մասնակցելով ԻՍՕ-ի Խորհրդի նիստին, ՍԱՐՄ-ի տնօրենն
առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի
նախագահ, Ինդոնեզիայի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն պարոն Բամբանգ Սեթիադի, ԱՄՆ
ստանդարտացման ինստիտուտի (ԱՆՍԻ) տնօրեն պարոն Ջոե Բատիայի և Ֆրանսիայի
ստանդարտացման ինստիտուտի (ԱՖՆՕՐ) տնօրեն պարոն Օլիվյե Պեյրատի հետ, որոնց
ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես, պարոն Պեյրատից հրավերք ստացվեց այցելելու ԱՖՆՕՐ` ֆրանսիական
ստանդարտացման փորձին ծանոթանալու համար:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...