2011-02-02
ԻՍՕ Խորհրդի ռազմավարական հարցերով մշտական հանձնաժողովի 30-րդ նիստը

Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն Ե.Ազարյանը 2011թ. հունվարի 24-25 Ժնևում (Շվեցարիա) մասնակցեց ԻՍՕ-ի Խորհրդի ռազմավարական հարցերով մշտական հանձնաժողովի 30-րդ նիստի աշխատանքներին: Նիստի օրակարգը բավականին ծանրաբեռնված էր և պարունակում էր մի շարք կարևորագույն խնդիրների քննարկում: Մասնավորապես, նիստի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ-ի 2011-2015թթ. ռազմավարական պլանի հիմնական կատարողական չափորոշիչները, ԻՍՕ-ի անդամների և ղեկավարման կարիքներն ու ակնկալիքները 2011-2015թթ. ռազմավարական պլանի իրականացումից, պլանի իրականացման աշխատանքներին շահագրգիռ կողմերի մասնակցության խթանման և դիտարկման չափանիշները, վերլուծությունը և ուղեցույցը, այլ կազմակերպությունների հետ ԻՍՕ-ի համագործակցության արդյունավետության գնահատման չափանիշների սահմանումը, նոր ոլորտներում ստանդարտացման աշխատանքների ծավալման նախաձեռնությունները, ԻՍՕ-ի գործարար մոդելի կայունության դիտարկումը և այլ հարցեր:


   Մասնակցելով ԻՍՕ-ի Խորհրդի նիստին, ՍԱՐՄ-ի տնօրենն առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի նախագահ, Ինդոնեզիայի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն պարոն Բամբանգ Սեթիադի, Գերմանիայի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն պարոն Թորսթեն Բահկեի և Սաուդյան Արաբիայի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն պարոն Նաբիլ Մոլլայի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները: Մասնավորապես, պարոն Բամբանգ Սեթիադի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՍԱՐՄ-ի սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի միջազգային հավատարմագրման նպատակով Ինդոնեզիայի  ինստիտուտի կողմից աջակցության ուղղությամբ:

           
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...