2011թ. մարտի 29-ից 31-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ "Կենսացիկլի գնահատումը և ISO 14040 ստանդարտը" թեմայով տարածաշրջանային սեմինար, որին Հայաստանից մասնակցեցին Ստանդարտների ազգային ինստիտուտի տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող ծառայության պետ Էդուարդ Ազարյանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Էրիկ Գրիգորյանը:
Սեմինարը հանդիսանում էր զարգացող երկրների
գործողությունների ծրագրով նախատեսված շարքից հերթականը և կազմակերպվել էր Ստանդարտացման Միջազգային
Կազմակերպության (ԻՍՕ) և Ուկրաինայի տեխնիկական կարգավորման և սպառողների
քաղաքականության պետական կոմիտեի կողմից` Շվեդիայի տնտեսական հարցերի
պետական քարտուղարության ֆինանսավորմամբ:
Սեմինարին մասնակցում էին տարածաշրջանային
երկրներից ժամանած շուրջ երեք տասնյակ մասնագետներ: Սեմինարի ընթացքում Շվեդիայից հրավիրված
դասախոս Ռաուլ Կարլսենի կողմից ներկայացվեցին «Կյանքի ցիկլի գնահատման ISO 14040» ստանդարտի
էությունը, սկզբունքները, նպատակները: Առանձին անդրադարձ եղավ նաև ISO/TS 14048 "Կենսացիկլի գնահատում.
Տվյալների փաստաթղթավորման ձևաչափ", ինչպես նաև ISO 14064-1 և ISO 14064-2 ջերմոցային գազերի
վերաբերյալ ստանդարտներին:
Սեմինարի ընթացքում մասնակիցները բաժանվեցին
աշխատանքային խմբերի և պրակտիկ օրինակի վրա իրականացրեցին կյանքի ցիկլի գնահատում`
հիմնված գնահատման, կառավարման և պատասխանատվության վրա:
Սեմինարի ավարտին Ռաուլ Կարլսենի կողմից ներկայացվեց
ISO Ուղեցույց 64 «Արտադրանքին առնչվող ստանդարտներում բնապահպանական խնդիրների դիտարկման
ուղեցույց» ստանդարտի էությունը:
Ներկայացված բոլոր ստանդարտները դեռևս գործածության
մեջ չեն դրվել Հայաստանի Հանրապետությունում: Այս առումով, խիստ կարևորվում է դրանց
հետագա քննարկումը և ընդունումը ազգային ստանդարտի կարգավիճակով:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...