2016-03-21
ԻՍՕ Խորհրդի 100-րդ նիստը և DEVCO Խորհրդի 25-րդ հանդիպումը
ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) Խորհրդի 25-րդ հանդիպումը
2016 թվականի մարտի 14-15 Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ԻՍՕ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) Խորհրդատվական խմբի 25-րդ նիստը։ Նիստին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ե.Ազարյանը։ 
Խորհրդատվական խումբը (DEVCO CAG) բաղկացած է 11 անդամից՝ ութ անդամ զարգացող երկրներից և երեք անդամ զարգացած տնտեսությամբ երկրներից։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են ելնելով անդամների անձնական մասնագիտական հատկանիշներից՝ DEVCO նախագահի կողմից՝ ԻՍՕ գլխավոր քարտուղարի հետ փոխհամաձայնությամբ։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։ Խորհրդատվական խումբը հանդիպում է տարեկան երկու անգամ՝ մեկ անգամ մարտ ամսին, և երկրորդ անգամ՝ անմիջապես DEVCO համաժողովից հետո։
Խորհրդատվական խումբը քննարկեց DEVCO-ի կողմից 2015 թվականին իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը, առաջարկություններ ներկայացրեց 2016 թվականին DEVCO-ի պլանավորած գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց DEVCO-ի Խորհրդատվական խմբի անդամներին ու նախագահին ապագայում ընտրության ընթացակարգը և առաջարկություններ նախապատրաստեց՝ ԻՍՕ Խորհրդի կողմից հաստատման համար։ Խորհրդատվական խումբը քննարկեց նաև ԻՍՕ Ակադեմիայի կարգավիճակը և նրա գործունեության հեռանկարները։

ԻՍՕ Խորհրդի 100-րդ նիստը
2016 թվականի մարտի 16-18 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ԻՍՕ Խորհրդի հերթական 100-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը։ ԻՍՕ Խորհուրդը քննարկեց կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ֆինանսական ռազմավարությունը, անցած տարվա ֆինանսական կատարողականը և ցուցանիշները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, քաղաքականության մշտական հանձնաժողովների աշխատանքի հաշվետվությունները և այլն։
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը առանձին հանդիպումներ ունեցավ գործընկեր ստանդարտացման կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության և ստանդարտացման ոլորտի մի շարք հարցեր։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...