Սույն թվականի հոկտեմբերի
29-31 ԻՍՕ-ի և Ստանդարտների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով Երևանում կազմակերպվեց աշխատաժողով՝
ԻՍՕ/ԻԷԿ 27001 "Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ" թեմայով: Առաջին անգամ նշված ստանդարտն ընդունվել է Հայաստանում ազգային ստանդարտի կարգավիճակով 2008թ.-ին, սակայն տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրումը հայկական կազմակերպություններում լայն տարածում չունի: Բավական է նշել, որ մինչ այժմ ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտով Հայաստանում սերտիֆիկացված (հայտնի) կազմակերպությունների քանակը երկուսն է:
Աշխատաժողովն անցկացնում էր
ԻՍՕ/ԻէԿ ՏՀ 27-ում Բրազիլիական ներկայացուցչության ղեկավար պարոն Արիոշտո Ֆարիասը, որը Տեղեկատվական
անվտանգության կառավարման համակարգերի ոլորտում ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձ
ունի: Պարոն Ֆարիասը ԻՍՕ/ԻէԿ ՏՀ 27-ի հիմնադիրներից
է և ակտիվորեն մասնակցել է ԻՍՕ/ԻէԿ 27000 շարքի միջազգային ստանդարտների, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունների մշակման աշխատանքներին:
2005 թվականից նա աշխարհի բազմաթիվ
երկրներում անցկացրել է ԻՍՕ/ԻէԿ 27001, ԻՍՕ/ԻէԿ 27002 ստանդարտներին նվիրված թրեյնինգներ:
Բացի այդ, իր մասնավոր ընկերության միջոցով պարոն Ֆարիասը մի շարք երկրներում համաշխարհային
հայտնի խոշոր բազմաթիվ ընկերությունների մատուցել է ԻՍՕ/ԻէԿ 27001 ստանդարտի ներդրման
խորհրդատվություն:
Կազմակերպված աշխատաժողովին մասնակցեցին
շուրջ 30 կազմակերպությունների, այդ թվում` ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Միկրոսոֆտ
ընկերության, "Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի,
ՀՀ ազգային անվտանգության, մի քանի խոշոր բանկերի, ՍԱՐՄ ՏՀ 6 անդամները և այլ տեղեկատվական
տեխնոլոգիաների և անվտանգության մասնագետները, որոնք ներգրավված էին համապատասխան կազմակերպությունների
ՏՏ երթակառուցվածքի կառավարման և տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի
ստեղծման ու պահպանման գործընթացներում:
Այս աշխատաժողովը մասնակիցներին հնարավորություն տվեց.
§հասկանալ ԻՍՕ/ԻէԿ270001 միջազգային ստանդարտի պահանջները,
§հասկանալ, թե ինչպես ներդնել ԻՍՕ/ԻէԿ 270001 և ԻՍՕ/ԻէԿ 270002 ստանդարտները,
§պատկերացնել, թե ինչպես իրականացնել ՏԱԿՀ ռիսկերի գնահատում և հսկման ընտրություն,
§քննարկել ռիսկերի կառավարման խնդիրները և իրականացնել ռիսկերի գնահատման փորձի փոխանակում,
§տեղեկանալ վերջերս մշակված ԻՍՕ/ԻէԿ 27000 շարքի ստանդարտների մասին:
Ուսուցման վերջում մասնակիցներին
տրվեցին համապատասխան հավաստագրեր:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...