2011թ.
մայիսի 31-հունիսի 2-ը
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անց է կացվել տարածաշրջանային սեմինար սոցիալական պատասխանատվության ստանդարտի վերաբերյալ, որը նշագրվել է ԻՍՕ 26000։ Սեմինարին մասնակցել են մասնագետներ Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Սերբիայից, Մակեդոնիայից, Լատվիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Հայաստանից և այլն։
Սեմինարը վարեցին Ավստրիայում ԻՍՕ-ի փորձագետ Մարտին Նոյրայթրը և Խորվաթիայից համակարգող Միրելլա Զասեվիկը։ Ստանդարտի դերի կարևորության մասին խոսելիս նշվեց, որ սոցիալական պատասխանատվության բացակայությունը բերեց ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամին։ "Այսինքն, ֆինանասկան ինստիտուտների անպատասխանատու գործունեության պատճառով մենք հայտնվեցինք նման իրավիճակում։ Բայց եթե մենք ուզում ենք կանխել նմանատիպ իրադարձությունները հետագայում, անհրաժշտ է ստեղծել կայուն բիզնես, ներգրավել հասարակությանը, հաշվի առնելով շրջակա միջավայրի գործոնը և այլն։ Մեր օրերում նման ստանդարտ մշակելու մեծ անհրաժեշտություն կար" նշեց Մարտին Նոյրայթրը։
ԻՍՕ 26000 ստանդարտը կիրառելի է
բոլոր տիպի` մեծ և փոքր կազմակերպությունների համար, ինչպես զարգացած, այնպես ել զարգացող երկրներում։ Չնայած նրան, որ սույն միջազգային ստանդարտի ոչ բոլոր բաժիններն են օգտակար բոլոր տիպի կազմակերպությունների համար, ամեն դեպքում հիմնական թեմաները կիրառելի են յուրաքանչյուր կազմակերպության համար։ Առաջնորդվելով, որն է կազմակերպության համար կիրառելի և ինչին է
կարևոր անդրադառնալ, ինքնուրույն վերլուծության և շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով, հանդիսանում է առանձին կազմակերպութայն պատասխանատվություն։
Կազմակերպությաններին առաջարկվում է
բարելավվել սեփական սոցիալական պատասխանատվությունը, կիրառելով ԻՍՕ 26000 միջազգային ստանդարտը, հաշվի առնելով շահագրգիռ կողմերի սպասումները, պահպանելով օրենսդրությունը և համապատասխանացնելով միջազգային վարքի կանոններին։
Ստանդարտը կազմակերպություններում սոցիալական պատասխանատվության մոտեցումների ներդրման գործնական ձեռնարկ է, որը ներառում է դրույթներ քաղաքականության, գործունեության գնահատման, հաշվետվությունների համակարգի, ինչպես նաև փաստաթղթերի ցանկի վերաբերյալ։

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...