2015-10-06
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 38-րդ վեհաժողովը, Սեուլ, Հարավային Կորեա
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2015 թվականի սեպտեմբերի 14-18 մասնակցեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած ԻՍՕ-ի (Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության) 38-րդ վեհաժողովին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս մասնակցում է 65 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին: 2014 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտը ԻՍՕ-ի վեհաժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ՝ 2015-2017 թվականների ժամկահատվածի համար։


Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 164 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 19500 ստանդարտներ: 
Սեպտեմբերի 14-ին տնօրեն Ե.Ազարյանը և փոխտնօրեն Գ.Նազարյանը մասնակցեցին ԻՍՕ Խորհրդի 98-րդ նիստին, որի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ քարտուղարության տարեկան բյուջեն, ԻՍՕ-ի տարածաշրջանային ռազմավարության մշակման խնդիրները, ԻՍՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հարցերը և այլ ռազմավարական խնդիրներ։
ԻՍՕ 38-րդ վեհաժողովի կարգախոսն էր՝ «Մեծ իրադարձություններ են տեղի ունենում, երբ աշխարհը գալիս է փոխհամաձայնության» (Great things happen, when the world agrees)։ Այդ կարգախոսն ընդգծում է միջազգային ստանդարտների դերը՝ որպես փոխհամաձայնության գալու ձևաչափ, ինչպես նաև դրանց դրական ու օգտակար ազդեցությունները համաշխարհային մակարդակով։ Վեհաժողովի ընթացքում կազմակերպվեցին նաև խմբային քննարկումներ, որոնց նպատակն էր տեղեկացնել ստանդարտացման ոլորտի համաշխարհային նոր զարգացումներին (օրինակ՝ նոր ԻՍՕ 9001 և ԻՍՕ 14001 ստանդարտների հրապարակումը), ինչպես նաև լուսաբանել ստանդարտացման տնտեսական օգուտները և ազդեցությունները՝ առանձին երկրների օրինակով։ 


ԻՍՕ-ի 38-րդ վեհաժողովի ընթացքում ներկայացվեցին և հաստատվեցին ԻՍՕ ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքները, զեկույցով հանդես եկան ԻՍՕ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ քաղաքականության, ֆինանսական և տեխնիկական կառավարման գծով փոխնախագահները և ԻՍՕ գանձապահը:  
Ընդհանուր առմամբ, ԻՍՕ 38-րդ վեհաժողովն անցկացվեց բարձր արդյունավետությամբ և արձանագրեց մի շարք էական ձեռքբերումներ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն ԻՍՕ միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացների արդյունավետության աճին:
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...