2014-09-12
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 37-րդ վեհաժողովը. Ռիօ դե Ժանեյրո, Բրազիլիա

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2014 թվականի սեպտեմբերի 8-12 մասնակցեց Բրազիլիայի Ռիօ դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 37-րդ վեհաժողովին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է 66 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին:


Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 164 երկրների ստանդարտների ազգային ինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 19000 ստանդարտներ:

Համաշխարհային հանրությանը հետաքրքրող օրհասական հարցերի բազմազանությունն արտացոլվում է ԻՍՕ-ի տեխնիկական աշխատանքների անընդհատ աճող շրջանակներում: Վերջին տարիներին միջազգային շահառուների պահանջով, օրինակ, մշակվել են բազմաթիվ ստանդարտներ էներգիայի արդյունավետության, սոցիալական պատասխանատվության, սննդի անվտանգության, առողջապահության, ռիսկերի կառավարման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման, իրավիճակների կառավարման կայունության, ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: ԻՍՕ լինելով միջազգային տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում, ջանում է հետ չմնալ շուկայի նորագույն պահանջներից և մշտապես առաջարկում է այդ նորագույն գաղափարների ներդրման լավագույն եղանակներ` միջազգային ստանդարտների տեսքով:

ԻՍՕ վեհաժողովի ընթացքում կազմակերպվեցին խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով`

(1) Եթե հաջորդ սերունդը վերափոխի ԻՍՕ-ն, ինչպիսի՞ն կլինի այն.

Այս քննարկմանը ներկայացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորագույն գործիքները, որոնք աստիճանաբար սկսում են տարածում ստանալ ոչ միայն ԻՍՕ, այլև ԻՍՕ-ի անդամների աշխատանքում, քննարկվեց դրանց կիրառումը հեռանկարում և զարգացման հնարավորությունները․

(2) ԻՍՕ անդամների լավագույն փորձը․

Ներկայացվեց ստանդարտացման ոլորտում շահագրգիռ կողմերի ներգրավման ԻՍՕ մի քանի անդամների հաջողված փորձը․

(3) ԻՍՕ հաղորդակցության ռազմավարության թարմացում. Այս քննարկմանը ներկայացվեցից վերջին երկու տարիների ընթացքում ԻՍՕ ՏՏ նորամուծությունները: Մասնավորապես, ԻՍՕ ներդրված նոր պաշտոնական կայքի ֆորմատը և Առցանց փնտրման պլատֆորմը, որոնք էապես պարզեցրել ու մատչելի են դարձրել տեղեկատվությունը շահագրգիռ կողմերի համար: Նոր ՏՏ գործիքները նախատեսում են նաև կապել ԻՍՕ կայքի վաճառքի բաժինը ԻՍՕ անդամ ՍԱՄ կայքերի հետ:

(4) Ստանդարտները և տեխնիկական կանոնակարգումը: Ներկայացվեց մի շարք երկրների փորձը, քննարկվեցին ստանդարտների օրենսդրության մեջ ավելի լայն կիրառման հնարավորությունները։


ԻՍՕ-ի 37-րդ վեհաժողովի ընթացքում ընտրվեցին ԻՍՕ փոխնախագահները, ԻՍՕ Խորհրդի և ԻՍՕ Տեխնիկական կառավարման խորհրդի նոր անդամները, ներկայացվեցին և հաստատվեցին ԻՍՕ ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքները, զեկույցով հանդես եկան ԻՍՕ գլխավոր քարտուղարը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ քաղաքականության և տեխնիկական կառավարման գծով փոխնախագահները, ԻՍՕ գանձապահը, տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպությունների ղեկավարները:  

ԻՍՕ Խորհրդի անդամների ընտրություններին առաջադրվել էր նաև Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի թեկնածությունը։ Ընդ որում, Խորհրդի անդամի ընտրություններում թեժ պայքար ընթացավ, քանի որ հետաքրքրությունը բավականին մեծ էր։ Ստանդարտների ազգային ինստիտուտը երկրորդ անգամ անընդմեջ (մեկ տարի պարտադիր ընդմիջումից հետո) ընտրվեց ԻՍՕ Խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով (2015-2017թթ.)։ Դա վկայում է Ինստիտուտի բարձր միջազգային վարկանիշի, նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի և Ինստիտուտի հանդեպ միջազգային բարձր վստահության մասին։

ԻՍՕ-ի 37-րդ վեհաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Լատվիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բրազիլիայի, Իսպանիայի, Չեխիայի և այլն։ Ընդ որում, բանակցությունների արդյունքում Չեխիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ստանդարտացման ոլորտում համագործակցության վերաբերյալ։


Այսպիսով, ԻՍՕ 37-րդ վեհաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունն խիստ օգտակար և արդյունավետ էր և արձանագրեց մի շարք էական ձեռքբերումներ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն Ստանդարտների ազգային ինստիտուտի միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավման արդյունավետության աճին:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...