Շրջակա միջավայրի կառավարման համակարգ հասկացությունը առաջին անգամ հստակ սահմանվեց և բացատրվեց բրիտանական BS 7750 ստանդարտում (Environmental Management Systems) 1992թ.-ին: Հատկանշական է, որ այդ չափանիշը առաջացավ ոչ թե որպես պետության գործունեության արդյունք, այլ անգլիական արդյունաբերողների նախաձեռնությամբ, որոնք բախվել էին բնապահպանական խստացված օրենսդրությանը և ադեկվատ կառավարչական վճիռների կիրառման անհրաժեշտությանը:
ԻՍՕ 14001-ին համապատասխան, շրջակա միջավայրի կառավարման համակարգն ընդհանուր մենեջմենթի մասն է, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, գործունեության պլանավորումը, պատասխանատվությունների բաշխումը, գործնական աշխատանքը, ինչպես նաև նվաճված արդյունքների մշակման, ներդնման և գնահատման գործողությունները, գործընթացներն ու ռեսուրսները, խնդիրների, նպատակների և էկոլոգիական քաղաքականության իրականացումն ու կատարելագործումը:
Սեմինարին ներկա էին տարբեր,
այդ թվում` խոշոր աղտոտող կազմակերպություններ ներկայացնող 40-ից ավելի մասնակից: Եռօրյա սեմինարի ընթացքում ԻՍՕ-ի փորձագետը հայկական կազմակերպություններին ներկայացրեց շրջակա միջավայրի կառավարման համակարգի "ԻՍՕ 14001"
ստանդարտը: Կոնկրետ օրինակների վրա մասնակիցները փորձում էին գտնել խնդիրների լուծումներ: Օրինակ՝ յուրաքանչյուր
խմբի հանձնարարվել էր մշակել էկոլոգիական քաղաքականություն, որը կհամապատասխաներ միջազգային ստանդարտին եւ էկոլոգիական անվտանգության պահանջներին: Գործնական առաջադրանքները մասնակիցներին օգնում
էին հասկանալ խնդիրները եւ լուծումներ առաջարկել:
"ISO"-ի փորձագետ Անվար Էլ-Տավիլը ստանդարտացման ոլորտում ունեցած իր փորձը մեծ հաճույքով էր փոխանցում հայ մասնագետներին` հույս ուենալով, որ համաժողովը կտա ցանկալի արդյունք:
"Ես գոհ եմ համաժողովի արդյունքներից: Բայց հույս ունեմ, որ այս հարցում կլինի նաև Ձեր կառավարության աջակցությունը",- ասաց Անվար Էլ-Տավիլը։
Սեմինարի ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ էկոլոգիական կառավարումը բարելավելու խնդիրը պահանջում է թափանցիկության և քաղաքականությունում առանցքային որոշումներ ընդունելու հարցերում հանրության մասնակցության մակարդակի բարձրացում, ինչպես նաև առկա էկոլոգիական օրենքների արդյունավետ իրականացում ու կիրառում:
Եկեք գիտակցենք պահի լրջությունը, վճռական ու հետևողական լինենք մեր պայքարներում, համգործակցենք ու վստահենք միմյանց. հանուն բնության, հանուն մեր և եկող սերունդների առողջ ապագայի:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...