2015-10-07
Միջազգային համագործակցության ոլորտում նոր ձեռքբերումները, Սեուլ, Հարավային Կորեա
ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռք բերման լավագույն հնարավորություններից է: ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց հետ, ձեռք բերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն համագործակցության նոր ձևերին: 
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը 2015 թվականի սեպտեմբերի 14-18 մասնակցելով Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած ԻՍՕ-ի 38-րդ վեհաժողովին, առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պարոն Ժանգ Քսիաոգանգի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակարատ պրն Քեվին ՄքՔինլիի, Չինաստանի Ստանդարտացման Ադմինիստրացիայի (SAC) ղեկավար պարոն Թիան Շիհոնգի, ԱՄՆ-ի Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի (ANSI) նախագահ և տնօրեն պարոն Ջոե Բհաթիայի, Գերմանիայի Ստանդարտացման ինստիտուտի (DIN) տնօրեն Թորստեն Բահկեի և փոխտնօրեն Ռուդիգեր Մարգարթի, Ռուսաստանի Դաշնության Ռոսստանդարտի ղեկավար պարոն Ալեքսեյ Աբրամովի, ինչպես նաև Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լեհաստանի, Լիտվայի, Բելարուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների պատվիրակությունների հետ: Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, տեղի ունեցավ փորձի փոխանակում և քննարկվեցին երկուստեք համագործակցության հնարավորությունները: 


Հայաստանի պատվիրակությունը բանակցությունների արդյունքում մասնավորապես պայմանավորվածություններ ձեռք բերեց ԱՄՆ-ի և Չինաստանի հետ ստանդարտացման և առևտրի խոչընդոտների վերացման ոլորտում համագործակցության համաձայանագրերի կնքման համար։ Առաջարկություն ստացվեց նաև DIN-ի պատվիրակության ղեկավարներից առաջիկայում հյուրընկալել ՍԱՐՄ-ի պատվիրակությանը Բեռլինում՝ փորձի փոխանակման և համագործակցության խնդիրների քննարկման նպատակով։
Հայկական պատվիրակության գործուն աջակցության շնորհիվ, հաջողվեց օժանդակել ՌԴ ներկայացուցչի ընտրությունը ԻՍՕ Տեխնիկական կառավարման խորհրդում։ ՌԴ պատվիրակությունն իր շնորհակալությունն հայտնեց Հայաստանի աջակցության համար։ 
Ընդհանուր առմամն, Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս չափազանց բարձր վարկանիշ ու հեղինակություն ունի միջազգային ստանդարտացման ասպարեզում և խորացնում է իր համագործակցությունը տարբեր երկրների հետ։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...