ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված
լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռքբերման լավագույն հնարավորություններից է: ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց
հետ, ձեռքբերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն
համագործակցության նոր ձևերին:
Մասնավորապես, Հայաստանի պատվիրակությունը առանձնակի
հանդիպումնե րունեցավ ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պրն. Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Բիեր Բուդուի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Լիտվայի,
Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանիև մի շարք այլ երկրների պատվիրակությունների հետ: Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, տեղի ունեցավ փորձի փոխանակում և քննարկվեցին համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի
պատվիրակությունը 2013թ. սեպտեմբերի 17-ին մասնակցեց ԱՊՀ երկրների և ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ-ի
պատվիրակությունների հանդիպմանը, որի ընթացքում ՌԴ և ՍԵՆ-ի միջև կնքվեց
ստանդարտացման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Այդ համաձայնագրով,
մասնավորապես նախատեսվում է դյուրինացնել ու փոխշահավետ դարձնել ԳՕՍՏ և ԵՆ
ստանդարտների փոխանակումը և կիրառումը Եվրամիության և ԱՊՀ տարածաշրջաններում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՍԵՆ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, Չափագիտության և
Սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի
շրջանակներում գործողությունների հստակ ծրագրի սահմանման հնարավորությունները:
Քննարկվեց Եվրոպական և ԱՊՀ տեխնիկական կանոնակարգման մոտեցումների ներդաշնակեցման
խնդիրը:
Վեհաժողովի
ընթացքում, 2013թ. սեպտեմբերի 20-ին Բոսնիա և Հերցեգովինայի Ստանդարտացման
ինստիտուտի (BAS) գլխավոր տնօրեն պարոն Ալեքսանդր Սինկարը և Հայաստանի
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) տնօրեն պարոն Ենոք Ազարյանը կնքեցին երկու
ինստիտուտների միջև համագործակցության համաձայնագիր:
Նույն օրը
համաձայնագիր կնքվեց Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) և Պարսից Ծոցի
Համագործակցության Խորհրդի Ստանդարտացման կազմակերպության (GSO) միջև, որը
ստորագրեցիn տնօրեն պարոն Ենոք Ազարյանը և GSO գլխավոր քարտուղար պարոն Նաբիլ
Մոլլան:
Կնքված
համաձայնագրերն էլ ավելի են ընդլայնում ՍԱՐՄ-ի համագործակցության
աշխարհագրությունը և առավել դյուրին ու արդյունավետ են դարձնում ազգային
ստանդարտացման աշխատանքները: Միաժամանակ, կնքված համաձայնագրերի շրջանակներում
հնարավորություն է ստեղծվում աջակցել տեղական արտադրողներին` արտաքին շուկաներում
առևտրային գործարքների իրականացման խթանման համար:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...