2013-07-16
ՄԱՍ 1: ԵՄ ԻՆՈԳԵՅԹ ծրագրի գազի և էլէկտրաէներգիայի ստանդարտների վերաբերյալ աշխատաժողովը

«INOGATE տեխնիկական քարտուղարության եւ Բաքվի նախաձեռնության ու Արեւելյան գործընկերության էներգետիկ նպատակներին աջակցող միասնական ծրագրի» շրջանակներում ԻՆՈԳԵՅԹ տեխնիկական քարտուղարությունը կազմակերպել էր տարածաշրջանային սեմինար եւ ուսումնական այց, որը նվիրված էր ստանդարտների ներդաշնակեցման ճանապարհային քարտեզի եւ գործողությունների ծրագրի մշակմանը եւ կարողությունների բարելավման ուղղությամբ առաջարկություններին: Միջոցառումը տեղի ունեցավ Լոնդոնում, Մեծ Բրիտանիա 2013թ. հուլիսի 8-11` բրիտանական ստանդարտների ինստիտուտի (BSI) հյուրընկալության ներքո:


Ծրագրի հիմնական նպատակը Բաքվի նախաձեռնության եւ Արեւելյան գործընկերության նպատակների նվաճման համար INOGATE գործընկեր երկրների առաջընթացին նպաստելն է: Ծրագրի նպատակն է աջակցել հանածո վառելիքից եւ ներմուծումից այդ գործընկեր երկրների կախվածության կրճատմանը, էներգամատակարարման անվտանգության բարելավմանը եւ կլիմայի փոփոխության երևույթների ընդհանուր մեղմացմանը:

INOGATE տեխնիկական քարտուղարության ծրագրի նպատակներից մեկը գազի եւ էլեկտրաէներգիայի եվրոպական եւ միջազգային ստանդարտների կիրառման եւ ներդաշնակեցման խթանումն է: Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների վարչության պետ Լ.Մաքսուդյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հ.Ծուղունյանը եւ Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը մասնակցեցին սեմինարին և ուսումնական այցին:

Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրեցին «INOGATE գործընկեր երկրների ստանդարտացման եւ տեխնիկական օրենսդրության համակարգերի ուսումնասիրության» վերջնական արդյունքները, ներկայցվեցին Ճանապարհային Քարտեզի եւ գործողությունների ծրագրի նախագծերը: Սեմինարը նաեւ առիթ էր գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտի գերակա ստանդարտների վերաբերյալ յուրաքանչյուր INOGATE գործընկեր երկրից հավաքագրված վերջնական տվյալների վավերացման համար: Բացի այդ, ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի քարտուղար պարոն Նիկոլայ Սոնեցը ներկայացրեց ռուսերեն թարգմանված գազի ստանդարտների ընդունման հնարավորությունները, ինչի վերաբերյալ տեղի ունեցավ առանձին քննարկում: Շարունակելի

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...