ԻՍՕ-ի վեհաժողովներին ներկայացված լինելը, բացի տեխնիկական բնույթի խնդիրների քննարկումից, համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և ճանաչման ձեռք բերման լավագույն հնարավորություններից է: ԻՍՕ-ի անդամները մեծամասամբ բաց չեն թողնում այս հնարավորությունը որպեսզի շփվեն միմյանց հետ, ձեռք բերեն նոր պայմանավորվածություններ և հիմք դնեն համագործակցության նոր ձևերին:
Մասնավորապես, Հայաստանի պատվիրակությունը առանձնակի հանդիպումներ ունեցավ ԻՍՕ-ի նախագահ պրն. Բորիս Ալյոշինի, ԻՍՕ-ի գլխավոր քարտուղար պրն. Ռոբ Սթիլի, ԴԵՎԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Բիեր Բուդուի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Հորդանանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ուզբեկստանի և մի շարք այլ
պատվիրակությունների
հետ: Այդ առանձնազրույցների և քննարկումների արդյունքում, մասնավորապես, տեղի ունեցավ փորձի փոխանակում և քննարկվեցին երկուստեք համագործակցության հնարավորությունները:
Իսպանիայի
ԱԵՆՕՐ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվեցի 2012թ. հուլիսին
Մադրիդում կնքված համաձայնագրի իրագործման մանրամասները: Պայմանավորվածություն
ձեռք բերվեց, որ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ե.Ազարյանի
հրավերով Իսպանիայի պատվիրակությունը մոտակա ժամանակներս կժամանի Հայաստան, որտեղ
կուսումնասիրվեն հայկական կողմի կարիքները և կարողությունները և կմշակվի հստակ
գործողությունների ծրագիր: ԱԵՆՕՐ-ը խիստ հետաքրքրված է նաև ապագայում Թվինինգ
ծրագրի մասնակից լինելու և ՍԱՐՄ-ին օժանդակելու հարցում:
Վեհաժողովի
ընթացքում, 2012թ. սեպտեմբերի 20-ին Ավստրիայի ստանդարտների ինստիտուտի տնօրեն,
ԻՍՕ փոխնախագահ տեխնիկական կառավարման գծով տիկին Սթամփֆլ Բլահան և Հայաստանի
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ենոք Ազարյանը կնքեցին երկու
ինստիտուտների միջև համագործակցության համաձայնագիր: Ավստրիական պատվիրակության
հետ քննարկումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համաձայնագրի
շրջանակներում ս.թ. նորյեմբերին ՍԱՐՄ-ի երկու ստանդարտացման ոլորտի մասնագետ
կգործուղվեն Ավստրիա` վերապատրաստման նպատակով:
Հայաստանի
պատվիրակությունը Ռուսաստանի, Կազախստանի և Բելառուսի պատվիրակությունների հետ
համատեղ մասնակցեց Ստանդարտացման Եվրոպական Կոմիտեի (ՍԵՆ) պատվիրակության հետ
հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՍԵՆ-ի և ԱՊՀ Ստանդարտացման,
Չափագիտության և Սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի միջև ստորագրված
համագործակցության համաձայնագրի շրջանակներում գործողությունների հստակ ծրագրի
սահմանման հնարավորությունները: Քննարկվեց Եվրոպական և ԱՊՀ տեխնիկական
կանոնակարգման մոտեցումների ներդաշնակեցման խնդիրը: Հայկական պատվիրակությունը
պարզաբանում խնդրեց ՍԵՆ-ի գլխավոր տնօրեն Հելենա Սանտիագոյից, թե արդյո՞ք ՍԵՆ-ի
գործընկեր հանդիսացող ԱՊՀ երկրները կկարողանան մոտ ապագայում լիիրավ անդամություն
ձեռք բերել ՍԵՆ-ի կազմում, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս օրինակ Մակեդոնիայի
դեպքում, որը ԵՄ անդամ երկիր չի հանդիսանում: Այդ հարցին տիկին Սանտիագոն
պատասխանեց, որ նման դեպք հնարավոր կլինի միայն ԵՄ հետ Ասոցիատիվ համաձայնագրի
առկայության պարագայում, իսկ նման համաձայնագիր ԱՊՀ որևէ երկրի հետ ԵՄ-ն դեռևս չի
կնքել:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...