2015-10-15
Միջազգային Էլեկտրատեխնիկական Կոմիտեի (ԻԷԿ) վեհաժողովը Մինսկում
Մինսկ, Բելառուս 2015-10-12 - Համաշխարհային տեխնոլոգիական զարգացման ոլորտի շուրջ 1200 առաջնորդներ և փորձագետներ աշխարհի ավելի քան 100 երկրներից 2015 թվականի հոկտեմբերի 12-16 այցելեցին Մինսկ, Բելառուս՝ ԻԷԿ-ի 79-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին Էներգետիկ արդյունավետության բարելավմանն ուղղված գործնական առաջադրանքները և համաշխարհային առևտրում ավելի շատ երկրների, այդ թվում՝ զարգացող երկրների ներգրավման խնդիրները։ Նիստը հյուրընկալվեց Բելառուսի ԻԷԿ ազգային կոմիտեի, ԲԵԼԼԻՍ-ի ("Կենցաղային և արդյունաբերական արտադրանքի փորձարկում և սերտիֆիկացում" ԲԲԸ), որը վարում է այդ կոմիտեի քարտուղարությունը և ԲԵԼՍՏ-ի (Բելառուսի Ստանդարտացման Պետական Կոմիտեի) կողմից։ Նիստին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գևորգ Նազարյան (պատվիրակության ղեկավար) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության բաժնի պետ Անի Օբոսյան կազմով։ 

Վեհաժողովի գլխավոր թեման համաշխարհային Էներգետիկ Արդյունավետությունն էր։ Էներգիայի պահանջը աստիճանաբար աճում է՝ մինչև 2040 թվականը զարգացող երկրները կօգտագործեն զարգացած երկրների կողմից ներկայումս օգտագործվող էլեկտրաէներգիայի կրկնակին (ՏՀԶԿ տվյալներով)։ Համաշխարհային մակարդակով էներգիայի արտադրությունը ավելի դանդաղ է աճում, քան սպառումը։ Զարգազած և զարգացող երկրների կայուն էներգիայի աճող պահանջարկը բավարարելու նպատակով, էլ․էներգիան պետք է օգտագործվի առավել խելամտորեն՝ քիչ էներգիայով ավելին անելու համար։ Էներգետիկ արդյունավետությանն ուղղված ստանդարտներն օգնում են արձագանքել այդ մարտահրավերին։ 
Ինչպես նշեց ԻԷԿ-ի նախագահ դոկտոր Ջունջի Նոմուրան․ "Էներգետիկ արդյունավետությունը պետք է դիտարկվի համակարգային մոտեցմամբ։ Եթե շենքում մեկ բնակարան կամ գրասենյակ բարելավում է էներգետիկ արդյունավետությունը, խնայողությունները չնչին կլինեն։ Միայն եթե ողջ շենքը դիտարկի արդյունավետության խնդիրը՝ փոփոխություններն էական կլինեն։"
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ԻԷԿ-ին 2001 թվականից՝ գործընկեր երկրի կարգավիճակով։ Գործընկերության ձևաչափը թույլ է տալիս երկրին անվճար ձեռքբերել ԻԷԿ-ից ցանկացած 200 ստանդարտ, առանց վաճառքի իրավունքի՝ ազգային ստանդարտների մշակման նպատակով։ Ընդ որում, 50 ստանդարտ որպես ազգային ընդունելու և ազգային էլեկտրատեխնիկական կոմիտե ձևավորելու դեպքում երկիրն իրավունք է ստանում ձեռք բերել "Գործընկեր Պլյուս" կարգավիճակ, որի դեպքում ստանում է ԻԷԿ-ի աջակցության ծրագրերից օգտվելու և ևս 200 անվճար ստանդարտ ձեռք բերելու իրավունք։ 
Հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին առանձին հանդիպում ունեցավ ԻԷԿ-ի գործընկեր երկրների քարտուղար տիկին Ֆրանսուազա Ռաուզերի հետ, որի ընթացքում քննարկվեցին ԻԷԿ-ի ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավման խնդիրները և կարգավիճակը փոխելու հնարավորությունները։

Հոկտեմբերի 13-ին Հայկական պատվիրակությունը մասնակցեց գործընկեր երկրների ֆորումին, որտեղ քննարկվեցին ստանդարտացման աշխատանքներում զարգացող երկրների ակտիվ ներգրավման խնդիրները և մի շարք երկրների հաջողված փորձի օրինակները։
Հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև "Էներգետիկ արդյունավետությունը արդյունաբերությունում", "ԻԷԿ-ի գործունեության հեռանկարային ուղղությունները", "ԻԷԿ-ի համապատասխանության գնահատման համակարգերը" և "Կիբեռ անվտանգությունը էլեկտրատեխնոլոգիական ենթակառուցվածքում" թեմաներով աշխատաժողովներին, իսկ հոկտեմբերի 16-ին՝ ԻԷԿ Խորհրդի վեհաժողովին։ Վեհաժողովից և աշխատաժողովներից դուրս հայկական պատվիրակության անդամները առանձնազրույցներ և քննարկումներ ունեցան այլ երկրների ներկայացուցիչների հետ։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...