Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Hetq.am կայքում 04.05.2020թ. տպագրվել է «Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձարկվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց» վերնագրով հոդված, որում տեղ գտած որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը, ինչի առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ հայտարարությունը.
Ինչ վերաբերվում է 330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցներին, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ թե ոչ, ապա վերջինները հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով համապատասխանության հայտարարագրման օբյեկտ, ինչը փաստում են նաև Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից տրված պարզաբանումները և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միասնական ռեեստրում հարյուրավոր համապատասխանության հայտարարագրերի գրանցման փաստը:
Տեղեկացնում ենք նաև, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման և դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը:
Իսկ 3808 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի ախտահանող միջոցները կանոնակարգված չեն և ենթակա չենպարտադիր հավաստման (N 299 մաքսային միության որոշումը այդ արտադրանքի վրա չի տարածվում): Վերոնշյալ որոշմամբ ենթակա պետական գրանցման օբյեկտ հանդիսանում են այն ախտահանիչ միջոցները, որոնք օգտագործվում են կենցաղում, բուժ հաստատություններում և այլ տարածքներում:
Քաղվածքներ որոշումից՝
УТВЕРЖДЕН
РешениемКомиссиитаможенногосоюза
от 28 мая 2010 годаN 299
Приложение N 1
Единый перечень продукции (товаров), подлежащей государственному
санитарно-эпидемиологическому надзору (контролю) на таможенной границе и таможенной территории Евразийского экономического союза*
(с изменениями на 9 сентября 2019 года)
Раздел II. Перечень продукции (товаров), подлежащей государственной регистрации
6. Дезинфицирующие, дезинсекционные и дератизационные средства (для
Применения в быту, в лечебно-профилактических учреждениях и на других
объектах (кроме применяемых в ветеринарии и репеллентных средств,
относящихся к средствам индивидуальной защиты дерматологическим от
воздействия биологических факторов (насекомых), используемым в условиях
промышленного производства))
Классификация продукции (товара) по кодуТНВЭДЕАЭС |
Краткоенаименованиепродукции (товара)* |
Из 3808 |
Инсектициды, родентициды, фунгициды, гербициды, противовсходовыесредстваи регуляторыростарастений, средства дезинфицирующиеианалогичныеим, расфасованныевформыилиупаковкидля розничнойпродажиилипредставленныеввиде готовыхпрепаратовилиизделий (например, ленты, обработанныесерой, фитилиисвечи, ибумага липкаяотмух) - предназначенныедляприменения вбыту, влечебно-профилактических учрежденияхи надругих объектах для обеспечения безопасности и здоровья людей (кромеветеринарии) |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը մշտապես բաց և պատրաստակամ է զանգվածային լրատվության միջոցների հետ ցանկացած ձևաչափով համագործակցության համար: Լրատվամիջոցների մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություն հրապարակելուց և մասնագիտական տեղեկատվություն ստանալու նպատակով ցանկության դեպքում դիմել հարցին խորքային տիրապետող իրավասու մարմիններին:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման
ազգային մարմինների առցանց հանդիպումը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Ի կատարումն
ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...