2014-06-20
Գործարարների և արդյունաբերողների պահանջների իրականացման խնդիրներին նվիրված կոնֆերանս Երևանում

Հունիսի 16-17 Ստանդարտների ազգային ինստիտուտը (SARM) և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության Դաշնային գործակալությունը` Ռոսստանդարտը (ԳՕՍՏ Ռ) Երևանում կազմակերպեցին կոնֆերանս՝ նվիրված "Հայաստանի գործարարների և արդյունաբերողների կողմից Եվրասիական Տնտեսական Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման խնդիրներին"։ Կոնֆերանսը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ռոսստանդարտի միջև 2014 թվականի հունվարի 28-ին ստորագրված համագործակցության միջոցառումների ծրագրի շրջանակներում:


Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության պետի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը, իսկ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էր փոխնախագահ Ա.Լոցմանովը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին բարձրաստիճան պաշտոնյաներ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունից, ՌԴ Սպառողական շուկայի մասնակիցների միությունից, Ռուսական Երկաթուղուց, ՌԴ Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործության ադյունաբերության ՌԳՀԻ-ից: Միջոցառմանը նաև մասնակցեցին ՀՀ պետական կառավարման մարմինների համապատասխան ոլորտի մասնագետներ և Հայաստանի գործարարներ ու արդյունաբերողներ:

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը և Ռուսաստանի դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության պետ Ֆյոդոր Բուլիգինը:

Կոնֆերանսը բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները ներկայացրեցին Ռուսաստանի Դաշնության փորձը տեխնիկական կանոնակարգման ոլորտում, տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում, Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում ազգային օրենսդրության անցման ժամանակաշրջանը, արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համակարգի (ենթակառուցվածքի) ստեղծումը և տեխնիկական կանոնակարգման տեղեկատվական համակարգի ապահովումը: Կոնֆերանսի երկրորդ մասում կազմակերպվեցին կլոր սեղաններ`

1)  սննդամթերքի շուկայի պետական վերահսկողությունը և սպառողների իրավունքների շահերի պաշտպանությունը և

2)  արդյունավետ տեխնիկական կանոնակարգերի մշակման նպատակով արդյունաբերողների և գործարարների հետ համագործակցության հարցերը թեմաներով:

Խոսվեց Մաքսային միությունում գործող տեխնիկական կանոնակարգերի մասին, մասնավորապես, նշվեց, որ ներկայումս գործում է 34 տեխնիկական կանոնակարգ, որոնցից երեքը տարածվում են բոլոր արտադրատեսակների վրա: Դրանք փաթեթավորմանը, սննդային հավելումներին և մակնշմանը վերաբերող տեխնիկական կանոնակարգերն են և կոչվում են հորիզոնական տեխնիկական կանոնակարգեր: Մնացածը հանդիսանում են ուղղահայաց կանոնակարգեր և տարածվում են տարբեր տեսակի արտադրատեսակների վրա:


Լուրջ քննարկում ծավալվեց գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների ու գինեգործական արտադրատեսակների վերաբերյալ: Նշվեց, որ վերանայվում են ոլորտի մի շարք ստանդարտներ, սակայն կա անհրաժեշտություն մշակելու նորերը և ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` միջպետական տեխնիկական հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքներին կմասնակցեն ոլորտի լավագույն մասնագետները Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:

Հունիսի 17-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության Դաշնային գործակալության միջև քննարկվեցին համագործակցության խորացման խնդիրները, որի արդյունքում ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...