2010-03-12
Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգլարյանի այցը Ստանդարտների ազգային ինստիտուտ

Սույն թվականի մարտի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ էր այցելել Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգլարյանը: Այցի հիմնական նպատակն էր քննարկել Ստանդարտների ազգային ինստիտուտի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության հիմնական ուղղությունները` Երևան քաղաքի տարբեր խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Ինստիտուտն անցած 3-4 տարիների ընթացքում արդեն իսկ մշակել է մի շարք տեխնիկական իրավական ակտերի նախագծեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից և զգալիորեն նպաստել են Երևան քաղաքում առկա մի շարք խնդիրների կարգավորմանը: Օրինակ, Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում շահագործվող վերելակների անվտանգության պահանջների սահմանման նպատակով Ինստիտուտը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել է ,,Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների վերաբերյալ,, տեխնիկական կանոնակարգը, որը գործում է 2007թ.-ից: Մշակվել է նաև ,,Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության,, տեխնիկական կանոնակարգը, որի կիրառումը նպաստում է ավտոմեքենաներից վնասակար արտանետումների նվազեցմանը:

Ներկայումս մշակման փուլում է գտնվում նաև ,,Էլեկտրական լուսավորությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ,, տեխնիկական կանոնակարգը, որը կնպաստի Երևան քաղաքում և այլ վայրերում ներքին և արտաքին էլեկտրական լուսավորության ցանցերի նախագծմանը, կառուցմանը, տեխնիկական և անվտանգ շահագործմանը, էներգա­արդյունավետ լուսատուների կիրառմանը` միջազգային նորմերին և պահանջներին համապատասխան:

Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը և Ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը քննարկեցին համագործակցության հնարավորությունները` Երևան քաղաքում և քաղաքապետարանի համակարգում գործող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման համար: Առաջարկվեց նպաստել այդ կազմակերպություններում միջազգային մեծ համբավ ունեցող և շատ կարևոր որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի ներդրմանը և հնարավոր սերտիֆիկացմանը: Մասնավորապես, որակի կառավարման համակարգերը
(ԻՍՕ 9001) նպաստում են կազմակերպության շահութաբերության բարձրացմանը և որակյալ ապրանքների ու ծառայությունների ստեղծմանը: Իսկ էկոլոգիական կառավարման համակարգերի ներդրումը (ԻՍՕ 14001) էապես կկարգավորի քաղաքի էկոլոգիական իրավիճակը, քանի որ աղտոտող կազմակերպություններում շարունակաբար կբարելավվի օդի, ջրային և հողային ռեսուրսների աղտոտման կառավարումը:

Առաջարկվեց նաև ԻՍՕ 14001 համակարգը ներդնել Երևան քաղաքի համար, հետևելով այնպիսի խոշոր քաղաքների փորձին, ինչպիսիք են օրինակ Մեխիկոն, Դալասը, Քալգրին և այլն, որտեղ այդ համակարգի շնորհիվ նվաճվել են լուրջ տնտեսական և էկոլոգիական օգուտներ:
 


Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...