2021-11-11
«Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
Սույն թվականի նոյեմբերի 10-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ ՏՀ 01 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 «Շինությունների էներգաարդյունավետություն և ջերմաարդյունավետություն» ենթահանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում՝ 
ՀՍՏ ԻՍՕ 52000-1 և ՀՍՏ ԻՍՕ 52000-2 ազգային ստանդարտների նախագծերի վերջին խմբագրությունների քննարկումն էր: 
Նիստին մասնակցում էին  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մամին» ՓԲ ընկերության տնօրենի խորհրդական Հ. Զեյնալյանը, ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թ. Բաբայանը, նույն բաժնի մասնագետներ Գ. Պետրոսյանը և Ա. Հարությունյանը,  ենթահանձնաժողովի անդամներ Ա. Գևորգյանը (ՏՀ նախագահ, «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան»), Տ. Սեկոյան (ՄԱԿ֊ի Զարգացման ծրագիր), Ս. Աբրահամյան («Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ), Ա. Եղիազարյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն), Ա. Չավուշյան, Ս. Թորոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտե): 
Քննարկվեցին ստանդարտների նախագծերի տեքստերից առանձնացված մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ էր հստակեցնել։ Արդյունքում առաջարկվեցին առանձնացված հարցերի վերաբերյալ ընդունելի տարբերակներ, որոնց հետ համաձայնվեցին ԵՀ բոլոր անդամները: 
Ակտիվ մասնագիտական բանավեճերի և քննարկումների արդյունավետությունը հաշվի առնելով՝ ԵՀ նախագահ Ա. Գևորգյանը առաջարկեց հրավիրել ևս մեկ նիստ՝ 
ՀՍՏ ԻՍՕ 52000-1 և ՀՍՏ ԻՍՕ 52000-2 ազգային ստանդարտների վերջնական նախագծերն աշխատանքային կարգով քննարկելու և որոշակի մասնագիտական խմբագրություններ կատարելու նպատակով: Առաջարկն ընդունվեց:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ որոշվեց լրամշակել ստանդարտների նախագծերի վերջին (երկրորդ) խմբագրությունները՝ հաշվի առնելով նիստի ընթացքում ընդունված դիտողությունները և առաջարկությունները:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-06-08

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը


2020-04-09

Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ

Նորություններ
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...