2020 թվականի սեպտեմբերի 2-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների
ներկայացուցիչների հանդիպումը:
Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ
Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը և Ստանդարտացման բաժնի մասնագետ Աննա Գրիգորյանը:
Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը ԵԱՏՄ անդամ պետությունների
ստանդարտացման ազգային մարմինների համատեղ գործունեության մասին համաձայնագրի իրականացման
գործողությունների ծրագրի համակարգումն ու հաստատումն էր:
ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների
համատեղ գործունեության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը
ներառում է հետևյալ հինգ կետը.
- Ստանդարտների
մշակման, դրանց կատարելագործման, դիտարկման և վերանայման համատեղ ծրագրավորում` ըստ
ստացված մեկնաբանությունների,
- ԵԱՏՄ-ում ստանդարտների
մշակման և կիրառման ծրագրավորման ոլորտում տեղեկատվական համակարգի պահպանման և զարգացման կազմակերպում,
- Ստանդարտների
և դրանց տարածման պաշտոնական հրապարակում, հրատարակում, տպագրում և կրկնօրինակում,
- Ստանդարտացման
ոլորտում մասնագիտական զարգացման
ծրագրերի համակարգում,
- Ստանդարտացման
ոլորտում միջազգային համագործակցություն:
Նիստի մասնակիցները հաստատեցին
համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը:
Ինչպես նաև որոշվեց համաձայնագիրը
ստորագրել 2020թ. հոկտեմբերի 14-16-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Ստանդարտացման
ֆորումի ժամանակ:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Ի կատարումն
ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...