Կովկասյան Լեռնաշղթան, այդ թվում` Հայաստանի ողջ տարածքը
բարձր սեյսմիկ ռիսկի տարածաշրջան է: Ըստ ամերիկյան USGS կազմակերպության, վերջին
հարյուրամյակում Հայաստանի տարածքում գրանցվել է 113 երկրաշարժ` 5 մագնիտուդից
բարձր ուժգնությամբ: Դեռևս թարմ են 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի
ավերիչ երկրաշարժի վերաբերյալ հիշողությունները: Իսկ սույն թվականի նոյեմբերին
արձանագրված Վանի երկրաշարժը ևս մեկ անգամ շեշտադրեց սեյսմիկ անվտանգության
մակարդակի բարձրացման կարևորությունը:
Հարկ է շել, որ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) մեծ կարևորություն է տալիս սեյսմիկ անվտանգության ոլորտում ստանդարտների մշակմանը: Վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել նոր ստանդարտների մշակման և դրանց միջոցով սեյսմակայուն շինարարության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Մասնավորապես, 2010թ. ԻՍՕ-ն հրապարակեց ԻՍՕ 4866:2010 "Մեխանիկական
վիբրացիա և ցնցում. Անշարժ կառույցների վիբրացիա. Վիբրացիաների չափման և
կառույցների վրա դրանց ազդեցության գնահատման ուղեցույց" ստանդարտը: Այդ
ստանդարտով ցուցումներ են տրվում
կառուցվածքների ամբողջականության և դրանց բնակիչների անվտանգության
վերաբերյալ, որոնք բխում են վիբրացիայի չափման և շինությունների վրա դրանց
ազդեցությունների գնահատման արդյունքներից: Այդ ստանդարտը կիրառվում է որոշելու
համար, թե արդյոք շինության տատանումը կարող է վնասել բնակիչներին և
սարքավորումներին կամ ռիսկի ենթարկել կառուցվածքային ամբողջականությունը:
Մեկ այլ ԻՍՕ 18431-4:2007 ստանդարտը վերաբերում է հետցնցումային
ազդեցության սպեկտրալ վերլուծությանը, ինչն օգնում է որոշել, թե ինչպես տարբեր
բարձր տեխնոլոգիաները` համակարգչի բաղադրիչներից մինչև օդանավեր և ռազմական
տրանսպորտային միջոցներ, կարձագանքեն երկրաշարժերից, պայթյուններից, զանազան
ներգործություններից և այլ մեխանիկական հարվածներից առաջացող ցնցումներին:
Ենթակառուցվածքների, օրինակ` շենքերի և կամուրջների անվտանգության
երաշխավորումն երկրաշարժերից ապահովվում է ԻՍՕ 22762-1:2010 "էլաստոմերային
սեյսմապաշտպան մեկուսիչներ" ստանդարտի կիրառմամբ: Այդ ստանդարտով սահմանվում են սեյսմապաշտպան
մեկուսիչների գնահատման մեթոդներ:
Սեյսմապաշտպան մեկուսիչները այնպիսի սարքավորումներ են, որոնք օգտագործվում են
շենքերում և կամուրջներում սեյսմիկ ակտիվության ընթացքում ճկունությունն
ապահովելու և էներգիայի փոխանցումը կառույցին շեղելու համար:
Ստանդարտների ազգային ինստիտուտը, կարևորելով ոլորտային
ստանդարտների ընդունման անհրաժեշտությունը, 2009թ. հոկտեմբերին կազմավորեց
"Սեյսմիկ սարքավորանք" ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը: Ինստիտուտի մեծ
ջանքերի շնորհիվ, ներկայումս հանձնաժողովը ձեռնամուխ է եղել ԻՍՕ 4866:2010 և ԻՍՕ 16587:2004
ստանդարտների մշակմանը, որոնք նախատեսվում է ընդունել ազգային ստանդարտի
կարգավիճակով: Վերջինս վերաբերվում է կառույցների տեխնիկական վիճակի մոնիթորինգի
աշխատանքային պարամետրերին: Այս ստանդարտներն ունեն կարևոր կիրառական նշանակություն
Հայաստանի տարածքի սեյմիկ պայմաններում և կնպաստեն հակասեյսմիկ սարքավորանքի
զանգվածային ներդրմանը:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...