Սուն թվականի հոկտեմբերի 24-ին Ստանդարտների ազգային ինստիտուտը պատիվ ունեցավ հյուրընկալել Գերմանիայի Ստանդարտների ինստիտուտի (DIN)
փոխտնօրեն պարոն Ռուդիգար Մարքարդին: Պարոն Մարքարդի կարճատև այցելության նպատակն էր ծանոթանալ Հայաստանի
Ստանդարտների ազգային ինստիտուտի կարողություններին, ներկայացնել ԴԻՆ-ի գործունեությունը
միջազգային, Եվրոպական և ազգային ստանդարտացման գործընթացներում, ինչպես նաև քննարկել
ԴԻՆ-ի և ՍԱՐՄ-ի միջև համագործակցության սերտացման հնարավորությունները:
Պարոն Մարքարդը առանձնակի հանդիպում ունեցավ ՍԱՐՄ-ի տնօրեն Ե.Ազարյանի
և փոխտնօրեն Գ.Նազարյանի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել
համագործակցությունը ստանդարտացման ոլորտում և կնքել փոխըմբռնման հուշագիր Ստանդարտների
ազգային ինստիտուտի և Գերմանիայի Ստանդարտների ինստիտուտի միջև:
Ստանդարտների ազգային ինստիտուտում կազմակերպվեց քննարկում ՍԱՐՄ-ի
ստանդարտացման գործընթացներում ներգրավված փորձագետների հետ, որի ժամանակ պարոն Ռուդիգար
Մարքարդտը ներկայացրեց ԴԻՆ-ի կառուցվածքը, գործունեությունն ու աշխատանքները միջազգային,
եվրոպական և ազգային մակարդակներում: ՍԱՐՄ-ի մասնագետները մեծ հետաքրքրություն դրսևորեցին
գերմանական փորձի հանդեպ և քննարկվեցին մի շարք կարևոր խնդիրներ, որոնց ուղղությամբ
ընթացակարգերը Հայաստանում դեռևս լրամշակման ու կատարելագործման կարիք ունեն: Այդ առումով,
Գերմանական փորձին ծանոթանալը չափազանց օգտակար էր հայ մասնագետների համար:
Վերջում, պարոն Մարքարդը գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության
համար: Պարոն Մարքարդը և պարոն Ազարյանը պայմանավորվեցին, որ մոտակա ամիսներին կքննարկեն
փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Վերջնական համաձայնեցված նախագծի ստորագրման համար
հայկական պատվիրակությունը կհարվիրվի ԴԻՆ, որտեղ ձեռք կբերվեն նաև գործակցության կոնկրետ
համաձայնություններ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...