2015-03-23
ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) 23-րդ հանդիպումը
2015 թվականի մարտի 19-20 Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ԻՍՕ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԻՍՕ Զարգացող երկրների հարցերով քաղաքականության մշտական հանձնաժողովի (DEVCO) Խորհրդատվական խմբի 23-րդ նիստը։ Նիստին մասնակցեց Խորհրդատվական խմբի անդամ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ փոխտնօրեն Գ. Նազարյանը, ով այդ պաշտոնում վերընտրվել է 2014 թվականին՝ երկու տարի ժամկետով։ 

Խորհրդատվական խումբը (DEVCO CAG)բաղկացած է 11 անդամից՝ ութ անդամ զարգացող երկրներից և երեք անդամ զարգացած տնտեսությամբ երկրներից։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են ելնելով անդամների անձնական մասնագիտական հատկանիշներից՝DEVCO նախագահի կողմից՝ ԻՍՕ գլխավոր քարտուղարի հետ փոխհամաձայնությամբ։ Խորհրդատվական խմբի անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։ Խորհրդատվական խումբը հանդիպում է տարեկան երկու անգամ՝ մեկ անգամ մարտ ամսին, և երկրորդ անգամ՝ անմիջապես DEVCO համաժողովից հետո։
Խորհրդատվական խումբը քննարկեց DEVCO-ի կողմից 2014 թվականին իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը, մշակեց և առաջարկություններ ներկայացրեց 2016-2020 թվականների DEVCO գործողությունների պլանի մշակման վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց DEVCO-ի ապագա կարգավիճակը և գործունեության ռազմավարությունը։ Խորհրդատվական խումբը քննարկեց նաև ԻՍՕ Ակադեմիայի կարգավիճակը և նրա գործունեության հեռանկարները։
Նիստի ավարտին ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլը Խորհրդատվական խմբի համար անցակացրեց շրջայց ԻՍՕ-ի նոր գրասենյակով, որի ընթացքում անդամները ծանոթացան վերջին նորարարություններին։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...