Ստանդարտնրի ազգային ինստիտուտի
պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2013 թվականի սեպտեմբերի 16-17 մասնակցեց ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 47-րդ
նիստին:
Նիստը իր
բնույթով աշխույժ քննարկումների ոճով էր և տեղի ունեցան մի քանի խմբային ու
միջանկյալ քննարկումներ (panel and breakout sessions), որոնք նվիրված էին
զարգացող երկնրներին առնչվող մի շարք կարևոր խնդիրներին:
Նիստի առաջին
օրը առանձին ելույթով հանդես եկավ ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլը, որի
զեկույցը նվիրված էր միջազգային ստանդարտացման գործընթացում զարգացող երկնրների
դերակատարման բարձրացմանը և միջազգային ստանդարտացման աշխատանքներում զարգացող
երկրներից շահագրգիռ կողմերի առավել ակտիվ մասնակցությանը: ԻՍՕ-ն ներկայումս խնդիր
է դրել իր առջև աջակցել զարգացող երկրների ստանդարտացման մարմիններին այնպես, որ
նրանք փոխեն իրենց ներկայիս «ստանդարտ յուրացնող» կարգավիճակը «ստանդարտ մշակողի»
կարգավիճակի: Այդ խնդրի հաղթահարումը դյուրին չէ, քանի որ նախ առկա է լեզվական
բարդույթը և հաճախ հնարավոր չի լինում զարգացող երկրներում գտնել անգլերեն լեզվի
լավ իմացությամբ համապատասխան մասնագետի, որը կմասնակցի ԻՍՕ տեխնիկական
համապատասխան հանձնաժողովի նիստերին: Երկրորդը, ֆինանսավորման հնարավորության
խնդիրն է, որի մասամբ հաղթահարման նպատակով ԻՍՕ-ն պատրաստակամ է տեխնիկական
օժանդակության շրջանակներում ֆինանսավորել համապատասխան զարգացող երկրներից
տարեկան երկու այցելություն:
ԴԵՎԿՕ 47-րդ
նիստի երկրորդ օրը տեղի ունեցան երեք զուգահեռ խմբային քննարկումներ, իսկ ավելի
ուշ այդ քննարկումների արդյունքներն ամփոփվեցին ընդհանուր քննարկմամբ, ինչպես նաև
կազմակերպվեց պանելային քննարկում: Խմբային քննարկումները նվիրված էին հետևյալ
երեք թեմաներին`
Խումբ 1.Ինչպե՞ս կարող է ԻՍՕ ստանդարտների ռազմավարական
օգտագործումը հանգեցնել որակի, նորարարության և աճի ձեռք բերմանը զարգացող
երկրներում. Օրինակներ` ճանապարհային երթևեկության անվտանգություն և էներեգետիկայի
կառավարում:
Խումբ 2.Ստանդարտացման
ազգային մարմնի դերի բարձրացումը զարգացող երկրների որակի ենթակառացուցվածքում:
Խումբ 3.Ինչպե՞ս են զարգացող երկրների ստանդարտացման
ազգային մարմինները գործակցում ազգային շահագրգիռ կողմերի հետ (այդ թվում`
կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ)`
արտակարգ իրավիճակներին պատրաստական լինելու և դժբախտ պատահարների կառավարման
ուղղությամբ ԻՍՕ ստանդարտների կիրառման նպատակով:
Հայկական
պատվիրակությունը մասնակցեց առաջին խմբի քննարկումներին, որտեղ ներկայացվեց նաև
Հայաստանի փորձը և տեղի ունեցավ փորձի ու կարծիքների փոխանակում: Ներկայացված
առաջարկներն ամփոփ տեսքով ներկայացվեցին ԴԵՎԿՕ պլենար նիստում և կծառայեն հետագա
առաջադրանքների մշակման համար:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...