2014-09-11
ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 48-րդ նիստը. Ռիօ դե Ժանեյրո, Բրազիլիա

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2014 թվականի սեպտեմբերի 8-9 մասնակցեց Ռիօ դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) 48-րդ պլենար նիստին:

Նիստին առանձին ելույթով հանդես եկավ ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլը, որի զեկույցը նվիրված էր միջազգային ստանդարտացման գործընթացում զարգացող երկնրների դերակատարման բարձրացմանը և առավել ակտիվ մասնակցությանը: Նիստի գլխավոր թեման էր նախապատրաստել ԻՍՕ անդամ երկրներին աջակցության հաջորդ 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը։


ԴԵՎԿՕ 48-րդ նիստի շրջանակներում կազմակերպվեցին զուգահեռ խմբային քննարկումներ, որոնց նպատակն էր բացահայտել ԻՍՕ անդամների մտահոգությունները, ինչպես նաև ուսումնասիրել նրանց առաջարկությունները և կարծիքները նոր ռազմավարական ծրագրի կազմման համար: Խմբային քննարկումները նվիրված էին հետևյալ չորս թեմաներին`

1. Ստանդարտացման և հարակից խնդիրներով անդամների կարողությունների հզորացում,

2. Զարգացող երկրներում ԻՍՕ անդամների ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում,

3. Ստանդարտացման դերի և օգուտների վերաբերյալ իրազեկության մակրադակի բարձրացում,

4. ԻՍՕ տեխնիկական աշխատանքներում զարգացող երկրների մասնակցության մակարդակի բարձրացում:

Երկրորդ խմբի քննարկումները նախագահեց և վարեց Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ԴԵՎԿՕ նախագահի խորհրդատվական խմբի անդամ Գ.Նազարյանը, ով այնուհետև պլենար նիստում ներկայացրեց քննարկման արդյունքները:

ԴԵՎԿՕ նախագահի խորհրդատվական խմբի անդամներ

Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը սեպտեմբերի 10-ին մասնակցեց ԴԵՎԿՕ նախագահի խորհրդատվական խմբի 22-րդ նիստին, որի ընթացքում ամփոփվեցին ԴԵՎԿՕ-ի 48 պլենառ նիստի արդյունքները, ինչպես նաև ԻՍՕ գլխավոր քարտուղարի և ԴԵՎԿՕ նախագահի հետ քննարկվեց ԴԵՎԿՕ հետագա գործունեության ռազմավարությունը։ ԴԵՎԿՕ նախագահի խորհրդատվական խմբի առաջարկով պարոն Գ.Նազարյանը վերընտրվեց խմբի անդամ երկրորդ անգամ՝ երկու տարի ժամկետով։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...