2012-03-28
Վերանայվում է ԻՍՕ/ՏՊ 22003:2007 ստանդարտը` ԿԱՍԿՕ ԱԽ 36

"Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ" ԻՍՕ/ՏՊ 22003 ստանդարտը, որը տեխնիկական պայմանների կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է և ընդունվել է դեռևս 2007թ.-ին, ներկայումս վերանայման կարիք ունի: Նշվածը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլորովին վերջերս` 2011թ.-ին հրապարակվեց "Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ" ԻՍՕ 17021 ստանդարտի նոր, վերանայված տարբերակը: ԻՍՕ 17021 ստանդարտը բազմիցս կիրառվում է ԻՍՕ/ՏՊ 22003 ստանդարտի նորմատիվ հղումներում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ աուդիտորներին և սերտիֆիկացման մարմիններին նախկինում վերագրված որոշ պահանջներ ավելի շատ դեկլարատիվ բնույթ էին կրում և հաճախ հնարավոր չէր հանգել հավաստի արդյունքների: Բացի այդ, ԻՍՕ 17021 ստանդարտն առավել պրոգրեսիվ և նորարարական մոտեցումներ է առաջադրում սերտիֆիկացման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման համար, որոնք բացակայում են ԻՍՕ/ՏՊ 22003 ստանդարտում:

Ելնելով այդ նկատառումներից, ԻՍՕ/ԿԱՍԿՕ կոմիտեն և ԻՍՕ/ՏՀ 34/ԵՏՀ 17 2012թ.-ին համատեղ ստեղծեցին ԿԱՍԿՕ աշխատանքային խումբ (ԱԽ) 36-ը, որը պետք է վերանայի նշված ստանդարտը: 2012թ. մարտի 19-21 Կոպենհագենում, Դանիայի ստանդարտների ինստիտուտում տեղի ունեցավ ԱԽ 36 անդրանիկ նիստը, որին Հայաստանից մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը: Նիստին ներկա էին Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Երեք օրվա ընթացքում հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրեց և քննարկեց ԻՍՕ/ՏՊ 22003 վերանայման վերաբերյալ բազմաթիվ երկրներից ստացված բոլոր դիտողությունները և ստանդարտի առաջադրվող նոր կառուցվածքը, ինչպես նաև ընդհանուր առմամբ մշակվեց ստանդարտի նոր բովանդակությունը: Շուտով ստանդարտի առաջին նախագիծը կներկայացվի ԿԱՍԿՕ բոլոր անդամ երկրների փորձագետների լայն շրջանակի քննարկմանը:

 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...