CEN և CENELEC-ի նպատակն է խթանել ծառայությունների տեղաշարժը, դյուրացնելով ծառայության ստանդարտների սահմանումները Եվրոպայում: Արդյունավետ ծառայությունների շուկան մեծ կարևորություն ունի Եվրոպայում տնտեսական աճ և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Միասնական շուկայի ակտ.
Միասին հանուն նոր աճի`12 ծրագիր 2012 միասնական շուկայի համար:Եվրոպական հանձնաժողովն ընդունել է միասնական շուկայի ակտը, մեկնարկել է 12 ծրագիր, որի նպատակն է հասնել ավելի ուժեղ միասնական շուկայի:
CEN և CENELEC-ը, ճանաչված Եվրոպական Ստանդարտացման Կազմակերպություններից երկուսը, ողջունում են այս ծրագիրը և դրա 12 գործիքները, յուրաքանչյուրը իր առաջնային նախաձեռնությամբ, նույնականացնում առաջնահերթությունները, որպեսզի դյուրացնի կյանքը բիզնեսի, քաղաքացիների, սպառողների և աշխատողների համար միասնական շուկայում:
Ստանդարտացման մեծ դերը.
Ստանդարտացումը մեծ
դեր է խաղում միանական շուկայի աջակցման և գործարկման սահմաններում: Անցյալում Եվրոպական
ստանդարտացման գործունեությունը արդեն էականորեն օժանդակել է ձեռնարկությունների տեխնիկական
խոչընդոտների հեռացման ուղղությամբ, նպաստել է նոր տեխնոլոգիաների տարածումը և խթանել
ինովացիան: Եվրոպական ստանդարտները համապատասխանաբար ընդունված են CEN և CENELEC-ի
31 անդամ երկրների կողմից, ապահովելով մեկ ստանդարտ ողջ Եվրոպայում: Ստանդրատացումը, ինչպես բաց և թափանցիկ համակարգ,
որը համախմբում է շահագրգիռ կողմերի լայն սպեկտր, գործիք է, որի շնորհիվ հնարավոր է
խուսափել պառակտումից և հեշտացնել ներքին շուկայում բարձր որակի, անվտանգության, մրցունակության
և համագործակցության ամրապնդումը ի շահ եվրոպական սպառողների:
Ծառայության ստանդարտների սահմանումը եվրոպական չափանիշներով.
CEN և CENELEC-ի նպատակն է խթանել ծառայությունների տեղաշարժը, դյուրացնելով ծառայության ստանդարտների սահմանումները Եվրոպայում: Արդյունավետ ծառայությունների շուկան մեծ կարևորություն ունի Եվրոպայում տնտեսական աճ և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Երբ 1998-2008 թվականների Եվրոպական տնտեսության միջին աճը 2.1% էր, ծառայությունների ոլորտը աճում էր 2.8% տարեկան: Աշխատատեղերի քանակը ծառայության ոլորտում աճում է 2%-ով, համեմատ 1% ամբողջ տնտեսության համար: CEN և CENELEC-ը արդեն մշակում է գործարարության ծառայություններին առնչվող եվրոպական ստանդարտները, որտեղ ստանդարտացման կարիքը արտահայտված էր կառավարման, տեխնիկական խորհրդատվության և լոգիստիկայի ոլորտներում:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...