2011-06-27
Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցեց Կրակովում ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ 7-րդ ամենամյա վեհաժողովին
ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ 7-րդ տարեկան վեհաժողովը տեղի ունեցավ Լեհաստանի Կրակով քաղաքում, 2011թ. հունիսի 7-8: Այդ հեղինակավոր իրադարձությանը մասնակցելու նպատակով հավաքվել էին Եվրոպական Ստանդարտացման Կոմիտեի (ՍԵՆ) և Եվրոպական Էլեկտրատեխնիկական Ստանդարտացման Կոմիտեի (ՍԵՆԵԼԵԿ) անդամ ստանդարտացման ազգային մարմինների վերադաս ղեկավարները և ներկայացուցիչները:
 

Վեհաժողովին մասնակցեց նաև Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պրն. Ենոք Ազարյանը: Ավելին, մասնակիցների թվում էին նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական ազատ առևտրի համաձայնագրի (EFTA) քարտուղարության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական կազմակերպությունների և առևտրային ասոցիացիաների պատվիրակությունները:

Վեհաժողովը հյուրընկալվեց Լեհաստանի ստանդարտացման կոմիտեի (PKN) կողմից, որը ՍԵՆ-ի և ՍԵՆԵԼԵԿ-ի լիիրավ անդամ է: Վեհաժողովը տեղի ունեցավ Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար պարոն Վալդեմար Փոլակի և Կրակովի քաղաքապետ պարոն Յասեկ Մայխրովսկու բարձր հովանու ներքո, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց վեհաժողովի կարևորությունը և հանդիսավորությունը: Դա այս տարվա ամենակարևոր իրադարձությունն էր Եվրոպական ստանդարտացման համար:

Վեհաժողովի ընթացքում Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը մի շարք հանդիպումներ ունեցավ այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում հնարավոր եղավ քննարկել համագործակցության հիմնախնդիրները:  Այդուհանդերձ, վեհաժողովի ամենակուլմինացիոն իրադարձությունը բաց ասամբլեան էր, որը նվիրված էր նորարարությանը և ստանդարտացման հետ դրա առնչություններին:

Եվրոպական քաղաքականության, գիտության, արդյունաբերության և ստանդարտացման ներկայացուցիչները մասնակցեցին բաց ասամբլեայի քննարկումներին: Ասամբլեան եկավ այն եզրահանգմանը, որ մասնակից կողմերի միջև նորարարության և ստանդարտացման վերաբերյալ երկխոսությունը հիմնարար է և անհրաժեշտ, և որ դա նպաստում է իրազեկության բարձրացմանը և գիտելիքի ընդլայնմանը, ինչը կարող է լայնորեն կիրառվել կյանքի տարբեր ասպարեզներում:

Թե´ մասնակիցները, թե´ կազմակերպիչները համարում են, որ ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ 7-րդ ամենամյա վեհաժոովը շատ հաջող էր: Այս վեհաժողովի ընթացքում կայացված որոշումները զգալի ազդեցություն կունենան Եվրոպական Ստանդարտացման Համակարգի (ESS) ապագայի վրա:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...