2014-06-13
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ 41-րդ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2014թ-ի հունիսի 10-12-ը Ստամբուլում (Թուրքիա) տեղի ունեցավ Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (ՍԵՆ) 41-րդ վեհաժողովը և Եվրոպական ստանդարտացման երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը:  ներկայացուցիչները: Վեհաժողովը ՍԵՆ-ի գլխավոր կառավարման մարմինն է և գումարվում է տարեկան առնվազն մեկ անգամ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 200 պատվիրակներ, այդ թվում՝ ՍԵՆ և Եվրոպական էլեկտրատեխնիկական ստանդարտացման Կոմիտեի (ՍԵՆԵԼԵԿ) անդամ ստանդարտացման ազգային մարմինները, այդ կազմակերպությունների գործընկեր և ասոցիատիվ կազմակերպությունների պատվիրակությունները։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Թուրքիայի կառավարության, Եվրոպական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները

ՍԵՆ-ը պաշտոնապես ճանաչված կազմակերպություն է, որը պատասխանատու է Եվրոպական մակարդակով ստանդարտների մշակման և ընդունման համար: ՍԵՆ-ի համագործակցության ցանցը բաղկացած է 33 անդամ երկրների ազգային ստանդարտացման կազմակերպություններից (այդ թվում` 27 Եվրամիության անդամ երկրները և Խորվատիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեցարիան, Թուրքիան և Մակեդոնիան), 17 գործընկեր-անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմիններից (այդ թվում` Հայաստանը), Եվրոպական մակարդակով որոշակի շահեր ներկայացնող 8 ասոցիատիվ կազմակերպություններից (ANEC, AQUA Europa, ECOS, ETUI, EUCOMED, FIEC, ORGALIME և SBS) և 4 գործակցող կազմակերպություններից (Ղազախստան, Ղրղզստան, Ավստրալիա և Մոնղոլիա):

ՍԵՆ-ի ցանցում ընգրկված են ավելի քան 60000 տեխնիկական փորձագետներ, որոնք ներկայացնում են արդյունաբերության, սպառողների, ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, ակադեմիական և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ և բազմաբնույթ շահերը:

ՍԵՆ-ի վեհաժողովի ընթացքում ներկայացվում է կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը, քննարկվում են հետագա գործունեության ռազմավարությունը և զարգացման ուղղությունները: Անմիջապես վեհաժողովից հետո ՍԵՆ-ը հունիսի 11-ին կազմակերպել էր Եվրոպական Ստանդարտացման երրորդ Խորհրդաժողովը` «Ինչպես ստանդարտացումը կարող է աջակցել արծաթյա տնտեսությանը» թեմայով: «Արծաթյա տնտեսություն» տերմինը վերջերս շրջանառության մեջ է մտել Եվրոպական երկրներում՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Եվրոպական երկրների բնակչությունը ներկայումս զգալիորեն ծերանում է։ Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը Եվրոպայի բնակչության 20%-ից ավելին կլինեն 65 և ավելի տարեկան՝ 80-ից բարձր տարիքավորների քանակի արագ աճով։ Սա դեմոգրաֆիական լուրջ խնդիր է, որը մեծապես ազդում է տնտեսական զարգացման վրա։ Խորհրդաժողովում, մասնավորապես,  քննարկվեց տարեց բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների ոլորտում ստանդարտացման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Ստանդարտացման ոլորտները ներառում են բնակարանային և շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության, փոխադրման, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բազմազան ժամանցի գործունեության և տարբեր տեսակի այլ ծառայություններ (օրինակ՝ տնային խնամքի ծառայությունները):


Վեհաժողովին ելույթ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ՝ Նիլ Կրոսը: Նա կարևորեց առողջապահության ոլորտը, ինչպես նաև նշեց ստանդարտների կարևորությունը, որոնք կարող են նպաստել բարելավելու տարեց քաղաքացիների կյանքի որակը: Նա նաև ընդգծեց, որ տնտեսական օգուտները, որ Եվրոպան կարող է ձեռք բերել համաշխարհային արծաթե տնտեսությունից, կարող են կազմել տարեկան շուրջ 3 տրլն Եվրո:

Վեհաժողովն ամփոփվեց ՍԵՆ–ի Նախագահ պարոն Սմաքսվիլի ելույթով: Նա նշեց, որ ներկայումս Եվրոպայում ընթանում է ժողովրդագրական անցում և դա խոշոր մարտահրավեր է հասարակության, հանրային ծառայությունների և ընկերությունների համար, որոնք պատրաստ և ի վիճակի են բավարարել տարեց սպառողների կարիքները:

Միևնույն ժամանակ, դա նաև մեծ հնարավորություն է Եվրոպական երկրների ստանդարտացման կազմակերպությունների համար, քանի որ ստանդարտները կարող են նպաստել տարեց քաղաքացիների և սպառողների կարիքների պատշաճ բավարարմանը:

Կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ՍԵՆ նախագահ Ֆ.Սմաքսվիլի, ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ տնօրեն Հ.Սանտիագոյի, ՍԵՆ -ՍԵՆԵԼԵԿ տնօրենի տեղակալ Ֆ.Վերդերայի , և մի շարք երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում հնարավոր եղավ քննարկել համագործակցության հիմնախնդիրները:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...