Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի
տնօրեն Ե.Ազարյանը 2012թ. հունիսի 6-7 Բուլղարիայի Ալբենա քաղաքում մասնակցեց Եվրոպական
ստանդարտացման կոմիտեի (ՍԵՆ) 38-րդ տարեկան վեհաժողովի և Եվրոպական Ստանդարտացման
Խորհրդաժողովի աշխատանքներին: Վեհաժողովը ՍԵՆ-ի գլխավոր կառավարման մարմինն է և
գումարվում է տարեկան առնվազն մեկ անգամ: Այդ հեղինակավոր իրադարձությանը
մասնակցելու նպատակով բազմաթիվ երկրներից ժամանել էին Եվրոպական Ստանդարտացման
Կոմիտեի (ՍԵՆ) և Եվրոպական Էլեկտրատեխնիկական Ստանդարտացման Կոմիտեի (ՍԵՆԵԼԵԿ)
անդամ ստանդարտացման ազգային մարմինների, ինչպես նաև այդ կազմակերպությունների
գործընկեր և ասոցիատիվ կազմակերպությունների պատվիրակությունները:
ՍԵՆ նախագահ Ֆրիդրիխ Սմաքսվիլ ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ տնօրեն Հելենա Սանտիագո
ՍԵՆ-ը պաշտոնապես ճանաչված
կազմակերպություն է, որը պատասխանատու է Եվրոպական մակարդակով ստանդարտների
մշակման և ընդունման համար: ՍԵՆ-ի համագործակցության ցանցը բաղկացած է 33 անդամ
երկրների ազգային ստանդարտացման կազմակերպություններից (այդ թվում` 27
Եվրամիության անդամ երկրները և Խորվատիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեցարիան, Թուրքիան
և Մակեդոնիան), 17 գործընկեր-անդամ երկրների ազգային ստանդարտացման
կազմակերպություններից (այդ թվում` Հայաստանը), Եվրոպական մակարդակով որոշակի
շահեր ներկայացնող 6 ասոցիատիվ կազմակերպություններից (ANEC, ECOS, ETUI, EUCOMED,
FIEC և NORMAPME) և գործակցող կազմակերպություններից (Ավստրալիա և Մոնղոլիա):
ՍԵՆ-ի ցանցում ընգրկված են
ավելի քան 60000 տեխնիկական փորձագետներ, որոնք ներկայացնում են
արդյունաբերության, սպառողների, ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների,
ակադեմիական և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ և բազմաբնույթ շահերը:
ՍԵՆ-ի վեհաժողովի ընթացքում
ներկայացվում է կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը,
քննարկվում են հետագա գործունեության ռազմավարությունը և զարգացման
ուղղությունները: Անմիջապես վեհաժողովից հետո ՍԵՆ-ը հունիսի 7-ին կազմակերպել էր
Եվրոպական Ստանդարտացման առաջին Խորհրդաժողովը` «Եվրոպա 2020` դեպի կայուն
տնտեսություն» թեմայով: Խորհրդաժողովում, մասնավորապես, ներկայացվեցին 2011թ. հունիսից առկա
ձեռքբերումները և մինչև 2020թ. կայուն տնտեսությանն անցման ռազմավարությունը,
ինչպես նաև քննարկվեցին Եվրոպական ստանդարտացման զարգացման ուղղությունները և
դրանց նպաստը կայուն տնտեսությանն անցման գործում:
Պաշտոնական այցի
շրջանակներում Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը մի
շարք հանդիպումներ ունեցավ ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի, ՍԵՆ նախագահ Ֆ.Սմաքսվիլի,
ՍԵՆ-ՍԵՆԵԼԵԿ տնօրեն Հ.Սանտիագոյի և մի շարք երկրների պատվիրակությունների հետ,
որոնց ընթացքում հնարավոր եղավ քննարկել համագործակցության հիմնախնդիրները:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...