2009-11-03
Հայաստանի մասնակցությունը Եվրոպական ստանդարտացման գործընթացներին

Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտեն հիմնադրվել է 1961թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր զբաղվում է Եվրոպական ստանդարտների մշակմամբ ու կիրառմամբ։ Այդ ստանդարտները չափելի օգուտներ են ապահովում մասշտաբների տնտեսման, մրցակցության բարելավման և ապրանքների ու ծառայությունների փոխգործակցության աճի շնորհիվ։

Եվրոպական Խորհրդի 1985թ. մայիսի որոշմամբ հստակ տարանջատվեցին Եվրոպական Միության, Եվրոպական Ազատ Առևտրի Տարածքի և Ստանդարտացման կազմակերպությունների պարտականությունները։ Այդ որոշումը պատմության մեջ մտավ «Նոր Մոտեցում» անվամբ, որի հիմնական գաղափարը տարբեր Եվրոպական երկրների ստանդարտների ներդաշնակեցումն էր ու ազատ առևտրի պայմանների ստեղծումը։ Այդ ժամանակվանից ի վեր ՍԵՆ-ը, Եվրոպական Էլեկտրատեխնիկական Ստանդարտացման Կոմիտեն (ՍԵՆԵԼԵԿ) և Եվրոպական Հեռահաղորդակցության Ստանդարտների Ինստիտուտը (ԵՏՍԻ) իրենց համատեղ աշխատանքով նպաստում են Եվրոպական շուկայում ապրանքների ու ծառայությունների ազատ տեղարշարժին։ ՍԵՆ-ը բաղկացած է 30 անդամ ազգային մարմիններից, որոնք Եվրամիության անդամ երկրների համապատասխան ստանդարտացման կազմակերպություններն են, ինչպես նաև 7 գործընկեր անդամներից և 2 խորհրդատու կազմակերպություններից։ Բացի նշված հիմնական անդամներից, ՍԵՆ-ը նաև համագործակցում է ոչ Եվրամիության տարածքի երկրների հետ և Եվրամիության անդամ դառնալ կամ Եվրոպական շուկայի պահանջներին ազգային պահանջները ներդաշնակեցնել ցանկացող որոշ երկրների ստանդարտացման կազմակերպություններին տրամադրում է գործակցող անդամի կարգավիճակ։

Հայաստանի Եվրոպական ինտեգրումը ներկայումս ռազմավարական նշանակություն ունի և պետական քաղաքականության օրակարգային հարցերից է։ Այս առումով, Հայաստանը սկսած 2007թ.-ից հանդիսանում է ՍԵՆ-ի գործակցող անդամ։ Հարկ է նշել, որ նախկին Խորհրդային Միության երկրներից ՍԵՆ-ի գործակցող անդամ են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Սակայն այս անդամակցությունն ինքնանպատակ չէ։ Դրա գլխավոր առաքելությունը Եվրոպական և ազգային ստանդարտների ներդաշնակեցումն է։ Կարելի է ասել, որ ստանդարտներն առևտրի միջազգային լեզուն են։ Ապրանքների, ծառայությունների և փորձարկման մեթոդների միասնական պահանջների պահպանումը խթանում է միջազգային առևտուրը։ Եվրոպական ստանդարտներին համահունչ տեղական ապրանքների ու ծառայությունների արտադրությունը նպաստում է Հայաստանի ու Եվրոպական երկրների միջև առևտրի խթանմանը։ Բացի այդ, ինչպես հայտնի է Հայաստանը անդամակցում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, որի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիրը» ներառում է նաև միջազգային ստանդարտների մշակման, հաստատման ու կիրառման պահանջը։ ԱՀԿ-ն ցուցում է տալիս օգտագործել միջազգային ստանդարտները որպես տեխնիկական կարգավորման հիմք, իսկ համաձայնագրի բոլոր կողմերը գերակայություն են տալիս միջազգային ստանդարտների կիրառմանը` ազգային ստանդարտների մշակման համար, ըստ նպատակահարմարության։

Վերջերս` 2009թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ ՍԵՆ-ի 35-րդ տարեկան վեհաժողովը, որը համատեղվում էր նաև ՍԵՆ-ի ու ՍԵՆԵԼԵԿ-ի 5-րդ տարեկան համատեղ ժողովի հետ։ Այդ միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնց թվում էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանի պատվիրակության անդամներն էին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ե.Ազարյանը և աշխատակզմի ղեկավար Գ.Նազարյանը։

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի ՍԵՆ-ի ու ՍԵՆԵԼԵԿ-ի ընդհանուր վեհաժողովի անցկացման համար ընտրվում է որևէ յուրահատուկ, Եվրոպական տարածաշրջանի համար խիստ արդիական թեմա։ Այս տարվա հուլիսի 1-ին կայացած վեհաժողովի թեման էր «Էներգիայի կայուն օգտագործումը»։ Ներկայիս պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրները մտահոգված են օրեցօր ավելի սրացող կլիմայական պայմաններով, մթնոլորտի աղտոտման խնդիրներով, բնական միջավայրի կորստով, CO2 գազերի ծավալի աճով և այլն։ Եվրոպական երկրները ներկայումս կանգնած են էներգիայի պահանջի զգալի աճի խնդրի առջև։ Ըստ կանխատեսումների, մինչև 2030թ. Եվրամիության տարածքում էներգիայի պահանջը կաճի մոտ 1.6 անգամ։ Կարևորագույն խնդիր է դառնում ապահովել էներգիայի արտադրությունը վերականգնվող էներգաարտադրող աղբյուրների հաշվին` քամու, արևի, ջրի, գեոթերմալ և այլ էներգիա։

Ընտրված թեման լավագույնս համապատասխանում էր թե՛ ՍԵՆԵԼԵԿ-ին, որը մշակում է էներգախնայող տեխնոլոգիական ստանդարտներ, թե՛ ՍԵՆ-ին, որը մշակում է էներգիայի կառավարման համակարգերի ստանդարտներ։ Քննարկումները բաժանված էին երեք առանձին թեմատիկ խմբերի և յուրաքանչյուր երկիր` ըստ իրեն նախապատվության, ընտրում էր այս կամ այն խմբում նիստերին մասնկացությունը։ Հայկական պատվիրակությունը մասնակցեց, մասնավորապես, «էներգիայի կառավարում» և «Էներգիայի վերականգնվող աղբյուրներ» խմբերում նիստերին։ Էներգիայի կառավարման վերաբերյալ նիստում առաջին անգամ հայտարարվեց ողջ Եվրամիության տարածքում ԵՆ16001 «Էներգիայի կառավարման համակարգեր» նոր ստանդարտի կիրառման մասին։ Այդ ստանդարտը մշակվել է ԻՍՕ9001 և ԻՍՕ14001 ստանդարտների հիման վրա և լրացնում է դրանք։ Այն ուղղված է կոնկրետ էներգախնայողության խնդրին և կոչված է ապահովելու ԵՄ 2006/32/EC դիրեկտիվի պահանջների ապահովմանը։

«Էներգիայի վերականգնվող աղբյուրներ» նիստում ներկայացվեց Եվրոպական առաջատար ընկերությունների հայտնագործությունները և տեխնիկական նորույթները արևի էներգիայի, գեոթերմալ էներգիայի և քամու էներգիայի ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, բոլոր քննարկումները շատ հետաքրքրաշարժ էին, որոնք այնուհետև ամփոփվեցին ընդհանուր պլենար նիստում։

Հուլիսի 2-ին էլ կայացավ ՍԵՆ-ի 35-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ ներկայացվեց և հաստատվեց ՍԵՆ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը և հաջորդ 2010-2011թթ. ժամկետի համար վերընտրվեց ՍԵՆ-ի ներկայիս նախագահ պրն. Խուան Կարլոս Լոպեզ Ագուին։ Հարկ է նշել, որ 2008թ. գործունեության արդյունքներով ՍԵՆ-ը հրապարակել է 1144 նոր Եվրոպական ստանդարտներ, իսկ ընդհանուր Եվրոպական ստանդարտների թիվը ներկայումս կազմում է 13330։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 1992թ. կար ընդամենը 901 Եվրոպական ստանդարտ։ Այդ թվերը վկայում են ՍԵՆ-ի կողմից իրականացված հսկայածավալ աշխատանքների մասին։ ՍԵՆ-ի տարեկան հաշվետվությանը կարելի է ծանոթանալ http://www.cen.eu/ կայքից։

Քննարկումներից և նիստերից հետո պատվիրակությունները հրավիրվեցին պաշտոնական ընթրիքի, որտեղ հնարավորություն ստեղծվեց պատվիրակությունների միջև զանազան շփումների ու առանձին քննարկումների համար։ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը առանձին հանդիպում ունեցավ նաև ՍԵՆ-ի նախագահ պրն. Ագուիի հետ։ Հանդիպմանը ներկայացվեցին Հայաստանում ստանդարտացման ներկայիս հիմնախնդիրները։ Պրն. Ազարյանը կարևորեց Եվրոպական ստանդարտացման կոմիտեի հետ համագործակցությունը, սակայն նշեց որ այդ համագործակցությունը պետք է էլ ավելի սերտացվի։ Հայաստանի համար շատ կարևոր է Եվրոպական երկրների փորձի ուսումնասիրումը և լավագույն արդյունքների ներդրումը։ Փոխգործակցությունը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև առևտրական կապերի ընդլայնմանը և առևտրի խթանմանը։ Պրն. Ազարյանը նաև պաշտոնապես հրավիրեց պրն. Ագուին այցելելու Հայաստան և մանրամասն քննարկելու ՍԵՆ-ի և ՍԱՐՄ-ի համագործակցության հեռանկարները։ Պրն. Ագուին չմերժեց հրավերքը և խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման այցելել Հայաստան։
Այլ Նորություններ
2020-11-26

Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով


2020-10-14

<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մասնակցության հրավեր


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


2020-09-04

Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը


2020-09-04

Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-06-08

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը


2020-05-06

Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ


2020-04-09

Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ

2020-04-07

COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ


Նորություններ
2020-11-26  Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
2020-10-14  Միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-09-04  Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
2020-09-04  Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...