2010-04-06
Մարտի 25-ից 26-ը Երևանում տեղի ունեցած սոցիալական պատասխանատվության (ՍՊ) սեմինար
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից: Այն վերաբերում էր ԻՍՕ 26000 ,,Սոցիալական պատասխանատվության ուղեցույց,, միջազգային ստանդարտի նախագծին:
Սեմինարին մասնակցում էին 40 հոգի` շուրջ 10 կազմակերպությունից:
 
 
Սեմինարը վարում էր պրն. Մարտին Նեուրեյթերը Ավստրիայից, որը հանդիսանում է ԻՍՕ-ի տեխնիկական կառավարման բյուրոյի սոցիալական պատասխանատվության աշխատանքային խմբի 6-րդ տեխնիկական խմբի պատասխանատուն:
 
 
Կազմակերպությունների կայուն գործունեության համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել սպառողի պահանջները բավարարող արտադրանք և ծառայություն և չվտանգել շրջակա միջավայրը, այլ նաև գործել սոցիալապես պատասխանատու ձևով: Նման գործելակերպը պարտադրվում է գնորդի, սպառողի, կառավարության, միությունների և հասարակության կողմից: Միևնույն ժամանակ կազ­մա­կերպության հեռատես ղեկավարները հասկանում են, որ շարունակական հաջողությունը պետք է հիմնվի վստահելի բիզնես փորձի և այնպիսի գոր­ծողությունների կանխման վրա, ինչպիսիք են սխալ հաշվարկը և աշխատուժի շահագործումը: Մի կողմից եղել են ՍՊ-ի սկզբունքների վերաբերյալ հայտարարություններ, մյուս կողմից կան բազմաթիվ անհատական ՍՊ ծրագրեր և նախաձեռնություն­ներ: Խնդիրն այն է, թե ինչպես գործնականում կիրառել այդ սկզբունքները և ապահովել սոցիալական պատասխանատվության արդյունավետ ներդրումն այն դեպքում, երբ նույնիսկ “սոցիալական պատասխանատվություն” հասկացությունը կարող է տարբեր ծրագրերում տարբեր կերպ ընկալվել: Նախորդ նախաձեռ­նությունները կենտրոնացած են եղել ,,կորպորատիվ սոցիալական պատասխա­նատվության,, վրա, մինչդեռ ԻՍՕ 26000 ստանդարտը կապահովի ՍՊ ուղեցույց ոչ միայն բիզնես կազմակերպությունների, այլ նաև հանրային ոլորտի կազմակերպությունների համար: ԻՍՕ 26000 ստանդարտը կբացահայտի ,,սոցիալական պատասխանատվություն,, հասկացության համապարփակ նշանակությունը և կօգնի կազմակերպություններին որոշել այն գործողությունները, որոնք ուղղված են սոցիալական պատասխանատվության ապահովմանը:

 
Սեմինարի նպատակն էր.
- ԻՍՕ 26000 ստանդարտի մասին ընդհանուր պատկերացման և ,,սոցիա­լական պատասխանատվություն,, հասկացության ընկալման ապահովումը (ստանդարտի հայեցակարգերը և կարևորությունը);
- Հայաստանի կազմակերպությունների համար ստանդարտի բովանդակության քննարկումը;
- հետագա քայլերի մշակումը և շահագրգիռ կողմերի կողմից ստանդարտի ճիշտ ընկալումը, ինչպես նաև ռազմավարության մշակումը սոցիալական պատասխանատվության համար:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված սոցիալական պատասխանատվության հայեցակարգին ինտեգրման առավելությունների հետ: Մասնավորապես, ԻՍՕ 26000 ստանդարտը կօգնի բոլոր տեսակի կազմակերպություններին, անկախ դրանց չափից, գործունեությունից և տեղից, գործելու սոցիալապես պատասխանատու ձևով՝ ապահովելով ցուցումներ հետևյալի վերաբերյալ.
- սոցիալական պատասխանատվությանը վերա­բե­­րող հասկացությունների,
- սոցիալական պատասխանատվության նա­խա­դրյալ­­­ների, ուղղվածության և առանձնահատկություն­ների,
- սոցիալական պատասխանատվության սկզբունք­ների և մեթոդների,
- սոցիալական պատասխանատվության հիմ­նա­կան հարցերի և խնդիրների,
- կազմակերպությունում սոցիալապես պատասխանատու վարքագծի ինտեգրման, ներդրման և խթանման,
- դրա ազդեցության ոլորտի,
- շահագրգիռ կողմերի ներգրավման:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ակտիվ քննարկումներ, մասնակիցներին տրվեցին գործնական առաջադրանքներ և կազմված խմբերում համապատասխան քննարկումից հետո ներկայացվեցին տեսակետներ կազմակերպություններում սոցիալական պատասխանատվության հայեցակարգի ներդրման վերաբերյալ:
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...