Ստանդարտների ազգային ինստիտուտի Մարկետինգի և վաճառնքների բաժնի գլխավոր մասնագետ Ռուբեն Ազարյանը և առաջատար մասնագետ Միքայելա Ղահրամանյանը 2012թ-ի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 03-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում
մասնակցեցին Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ԻՍՕ) կողմից կազմակերպված "Մարկետինգ և ԻՍՕ ստանդարտների խթանում" թեմայով տարածաշրջանային դասընթացին։ Դասընթացը կայացավ Ռումինիայի Ստանդարտների Ասոցիացիայի (ԱՍՐՕ) աջակցությամբ։ Դասընթացին մասնակցեցին տարբեր երկիրների ստանդարդացման մարմինների
ներկայացուցիչներ, այդ թվում` Սերբիայի, Մակեդոնիայի, Ղազախստանի, Բելառուսի և այլն:
Դասընթացները վարեց ԻՍՕ-ի Մարկետինգի, Կապի և Տեղեկատվության տնօրեն պարոն Նիկոլյա Ֆլյուերին։
Եռօրյա դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվեցին
և քննարկվեցին հետևյալ թեմաները`
- Մարկետինգի ընդհանուր տարրերը
- ԻՍՕ-ի հեղինակային իրավունքների պաշտպանությունը, որի ընթացում քննարկվեցին մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի պատմությունը, ԻՍՕ համակարգի համար հեղինակային իրավունքի կարևորության փաստը, հեղինակային իրավունքի և ապրանքանիշի խախտմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԻՍՕ-ի մտավոր սեփականության պաշտպանության "POCOSA" կողվող քաղաքականության նոր 2012թ. փոփոխությունները,
- ԻՍՕ ստանդարտների տարածման եղանակները,
- Գնային քաղաքականությունը` ներառյալ տարեկան վճարումներ և հաշվետվություններ,
- Սպառողների պահանջների բավարարումը` ստանդարտների պատճենների, որոշ ստանդարտների վերահրատարակման, կրթական հիմնարկությունների միջոցով ստանդարտների իրազեկման եղանակներով,
- ԻՍՕ ստանդարտների խթանումը` նյութերի, հասարակական լրատվության և այլնի միջոցով։
Եռօրյա դասընթացն ավարտվեց թեմաների շուրջ քննարկումներով, հարցերով և պատասխաններով։ Ուսուցման վերջում մասնակիցներին տրվեցին համապատասխան
հավաստագրեր։

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...