2013-09-23
Միջազգային ստանդարտներ` ինտեգրումը համաշխարհային գործարար միջավայր

Բրիտանական Ստանդարտների ինստիտուտի (BSI) հրավերով սեպտեմբեր 19, 2013թ.  Սանկտ Պետերբուրգում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունում Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը մասնակցեց ժամանակակից ստանդարտների ստեղծմանը և կիրառմանը նվիրված ընդունելությանը և քննարկմանը, որը կազմակերպվել էր ԻՍՕ 36-րդ վեհաժողովի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին BSIև ԱՊՀ մի քանի երկրի ստանդարտացման կազմակերպությունների բարձրագույն ղեկավարության անդամները, որոնք ներգրավված են ստանդարտների մշակման և կիրառման աշխատանքներում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրագրողների ներկայացուցիչներ:

Օրակարգը նվիրված էր տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում իրավական դաշտի, ընթացիկ և նոր ստանդարտների, դրանց օգտագործման առավելությունների, միտումների և հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:

BSI ներկայացված էր Լոնդոնի գլխամասային գրասենյակի պատվիրակությամբ, այդ թվում`

Գործադիր տնօրեն Հովարդ Քեր (Howard Kerr, BSI CEO), տնօրենների խորհրդի նախագահ Սեռ Դեյվիդ Բրաուն (Sir David Brown, BSI Chairman), Ստանդարտների գծով տնօրեն Սկոտ Ստեդման (Scott Steedman,Director of BSI Standards), արտաքին քաղաքականության տնօրեն Դավիթ Բել, ստանդարտների վաճառքի տնօրեն Ջոն Թոմլինսոն, միջազգային ծրագրերի բաժնի պետ Վոլոդիմիր Յակուբով, ինչպես նաև BSI Մոսկվայի գրասենյակի պատվիրակությունը, որը կազմակերպել էր միջոցառումը, այդ թվում` BSI MS ԱՊՀ գործադիր տնօրեն Դմիտրի Յարցևև մարքեթինգի մենեջեր Մարինա Ֆեդոտովա:

Հանդիպումը վարելու համար հրավիրվել էր դոկտոր Վադիմ Լապիդուսը:

30 հրավիրված անձանց թվում էին Ղազախստանի ստանդարտացման ինստիտուտի «KazInSt»գլխավոր տնօրեն Արման Շաքալիևը, Ստանդարտացման և սերտիֆիկացման համառուսական ինստիտուտի «VNIIS» տնօրենի առաջին տեղակալ Իվան Չայկան, SARM փոխտնօրեն Գևորգ Նազարյանը, Տեխնիկական կանոնակարգման ստանդարտացման և համապատասխանության գնահատման RSPP կոմիտեի պետի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Որակի համառուսական կազմակերպության նախագահ Գենադի Վորոնինը, NLMK խմբի փոխնախագահ Յուրի Լարինը,Ածխածնի կլանման ծրագրերի աջակցման ազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Յուրի Ֆյոդորովը, ԱՆԿ «Բաշնեֆտ» աշխատանքի պաշատպանության և արդյունաբերական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Պավել Զախարովը, ինչպես նաև «Պրիորիտետ»ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Վադիմ Լապիդուսը, ով վարում էր քննարկումը:

Բացի այդ, հանդիպմանը ակտիվ մասնակցություն ունեցան առաջատար ռուսական ընկերությունների ներկայացուցիչները` Ռոսատոմը, Ռոսնեֆտը, Ռուսական երկաթուղին, Այ-Տեկոն, ՆԿ Ինժինիրինգը, ինչպես նաև ստանդարտների տարածմամբ զբաղվող հայտնի «Նորմդոկսը» և «Ստանդարտներ և որակ» ամսագրի խմբագրությունը:

Հիմնական զեկույցներըև քննարկումները անդրադարձան հետևյալ թեմաներին.

- ստանդարտների ստեղծման կարիքները, վերջին զարգացումները.

- երկրների միջև համագործակցության հեռանկարները.

- Սովետական ​​Միության ստանդարտացման ավանդույթների ժառանգությունը և ստանդարտացման ապագան ԱՊՀ երկրներում.

- ԳՕՍՏ Ռ ստանդարտների մշակումը` ISO-ի և BSI ստանդարտների հիման վրա.

- Ստանդարտացման բնագավառում միջազգային համագործակցության գերակայությունները.

- Կազմակերպությունների կողմից ստանդարտների տեքստերի իրավական օգտագործման խնդիրները.

- Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և կրճատման նախագծեր,

- անդրազգային կորպորացիաների հաջող կառավարման օրինակներ` միասնական միջազգային ստանդարտների կիրառման հաշվին.

Միջոցառումը ոչ միայն օգնեց մասնակիցներին կիսվել ժամանակակից ստանդարտացման կարգավիճակի և միտումների վերաբերյալ տեղեկություններով և կարծիքներով, այլև ձևավորեց ԲՍԻ և Ռոսստանդարտի բարձրագույն ղեկավարների 2013թ. վերջում  Լոնդոնում ակնկալվող հանդիպման ընթացքում քննարկման ենթակա հարցերի համատեքստ:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...