2012-08-27
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2011թ. մրցանակաբաշխություն

2012 թ. օգոստոսի 21-ին Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ  արտադրանքի և ծառայությունների որակի  ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների մրցանակների շնորհումը:

       2010 թ-ին Ստանդարտացման, չափագիտության և  սերտիֆիկացման Միջպետական խորհրդը 38-րդ նիստի որոշման համաձայն հայտարարեց Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2011թվ.մրցանակաբաշխության մասին:

                 

Հայաստանի Հանրապետությունից մրցանակաբաշխությանը մասնակցում էր մսամթերք արտադրող "Բարի Սամարացին" ՍՊ Ընկերությունը, որը հաղթահարելով մրցանակաբաշխության դժվարին փուլերը` ստացավ դափնեկրի պատվավոր կոչումը:

Այս` երրորդ մրցանակաբաշխության մրցանակները շնորհեց ԱՊՀ Գործադիր խորհրդի նախագահ- ԱՊՀ Գործադիր քարտուղար` Սերգեյ Լեբեդևը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էր Ստանդարտների Ազգային Ինստիտուտ ՓԲԸ Կառավարման համակարգերի, Սննդամթերքի և պարենային հումքի սերտիֆիկացման  բաժնի պետ, արտադրանքի և ծառայությունների որակի  ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների  մրցանակաբաշխության փորձագետ` Սեդա Պապյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ԱՊՀ Գործադիր խորհրդի Հայաստանի ներկայացուցիչ` Արթուր Սարգսյանը, իսկ մրցանակը ստացավ "Բարի Սամարացին" ՍՊ Ընկերության տնօրեն` Հովհաննես Հովակիմյանը:

Նշված մրցանակը շնորհվում է  երկու տարին մեկ անգամ` ԱՊՀ երկրների մրցանակաբաշխության մասնակիցներին` արտադրանքի և ծառայությունների որակի  ապահովման բնագավառում նշանակալի արդյունքներ ունենալու, արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև որակի կառավարման բարձրարդյունավետ մեթոդների կիրառման համար:

Նախ Ընկերությունը մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացրեց հաշվետվություն` որակի կառավարման բնագավառում նշանակալի հաջողությունների վերաբերյալ և մրցանակաբաշխության փորձագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի: Ներկայացված հաշվետվության դրական արդյունքների հիման վրա 2011 թ-ին "Բարի Սամարացին" ընկերությունում  տեղում գնահատում իրականացրին փորձագետներ Վալերի Մամատովը` Ուկրաինայից և Իրինա Օսմոլան` Բելոռուսից: Այս փուլում ձեռք բերած նվաճումների  հիման վրա ընկերությունը ներկայացվեց Տնտեսական խորհրդի նիստին` Դափնեկրի կոչում ստանալու համար:

    

Ռուսական, Բելոռուսական,Ուկրաինական, Ղազախական և Ադրբեջանական կազմակերպությունների հետ թեժ պայքարի արդյունքում 2012 թ. հունիսի 21-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ Տնտեսական խորհուրդը  որոշեց "Բարի Սամարացին" Ընկերությանը շնորհել մրցանակաբաշխության դափնեկրի կոչում:/ տես ԱՊՀ Տնտեսական խորհուրդի որոշումը/:  

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...