2015-05-05
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Ավստրալիայի Ստանդարտների Ինստիտուտի ազգային սեկտորի ղեկավար և Միջազգային էլեկտրատեխնիկական Կոմիտեում (ԻԷԿ) Ավստրալիայի ներկայացուցիչ պարոն Վարանթ Մեգերդիչյանը 2015 թվականի ապրիլի 21-ին այցելեց Ստանդարտների ազգային ինստիտուտ։ Պարոն Մեգերդիչյանը ազգությամբ հայ է և Հայաստան էր ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցության նպատակով։ Այդուհանդերձ, պարոն Մեգերդիչյանը հետաքրքրված էր նաև ՀՀ ստանդարտացման ներկայիս կարողություններով և Ավստրալիայի ու Հայաստանի ստանդարտացման ազգային մարմինների միջև հնարավոր համագործակցության հաստատմամբ։
Պարոն Մեգերդիչյանը հանդիպում ունեցավ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ենոք Ազարյանի և փոխտնօրեն Գևորգ Նազարյանի հետ, որի ընթացքում համառոտ ներկայացվեցին ստանդարտացման ոլորտում ներկայումս իրականացվող հիմնական աշխատանքները և Ինստիտուտի դերը միջազգային ստանդարտացման ասպարեզում։ 

Պարոն Մեգերդիչյանն իր հերթին նկարագրեց Ավստրալիայի Ստանդարտների Ինստիտուտի աշխատանքները ու պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտին առավել ակտիվ ներգրավվել ԻԷԿ-ի աշխատանքներին։ 
Պարոն Մեգերդիչյանն այցելեց նաև Ինստիտուտի Փորձարկման լաբորատորիա և տեղեկացավ լաբորատոր փորձարկման կարողություններին։ Կողմերը պայմանավորվեցին հաճախակի հանդիպումներ ունենալ և փոխգործակցության եզրեր հաստատել երկու երկրների Ստանդարտացման ազգային մարմինների միջև։

Այլ Նորություններ
2020-11-26

Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով


2020-10-14

<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մասնակցության հրավեր


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


2020-09-04

Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը


2020-09-04

Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-06-08

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը


2020-05-06

Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ


2020-04-09

Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ

2020-04-07

COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ


Նորություններ
2020-11-26  Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
2020-10-14  Միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-09-04  Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
2020-09-04  Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...