Ամեն տարի հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտացման միջազգային օրը: Օրվա առիթով ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր անցկացվեց սեմինար-դասընթաց, որը կազմակերպել էր բուհի ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնը: Սեմինարին մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի կողմից հրավիրված Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Գևորգ Նազարյանը, նշված ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, աշխատակիցներ, ուսանողներ:
![]() | ![]() |
Ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչի ժ/պ, տեխն. գ.դ., պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ ՀՊՏՀ-ում Ստանդարտացման միջազգային օրը նշվում է առաջին անգամ: Ամբիոնի ղեկավարն անդրադարձավ միջազգային ստանդարտ հասկացությանը, բացատրեց դրա էությունը՝ այն բնորոշելով որպես որակի կառավարման հիմնական տարր: Նա կարևորեց Ստանդարտների միջազգային ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ առ այսօր այն մշակել է 7200 ստանդարտ, որոնք կիրառվում են ինստիտուտի անդամ երկրներում:
Պրոֆեսորը ներկայացրեց Ստանդարտների միջազգային օրը նշելու նախապատմությունը, ապա՝ Ստանդարտների միջազգային օրվա՝ տարբեր տարիների կարգախոսները: Այս տարվա կարգախոսն է՝ «Ստանդարտները ստեղծում են հավասար պայմաններ»:
Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գևորգ Նազարյանը ներկայացրեց Ստանդարտների միջազգային ինստիտուտի առաքելությունը, նշեց, որ դրա կազմում են 165 երկրներ, որոնցից մեկը Հայաստանն է: Ավելին՝ Հայաստանը նաև ինստիտուտի խորհրդի անդամ է: Բանախոսը ներկայացրեց Ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունը (մշակել է 4500 ստանդարտ, որը կիրառվում է մեր երկրի տնտեսության մեջ): Փոխտնօրենը նշեց՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել իրենց պաշտոնական կայքում՝ http://www.sarm.am/ :
![]() | ![]() |
Ելույթ ունեցավ նաև Ստանդարտացման վարչության նախկին պետ, ֆիզմաթ.գ.թ., ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ղուկաս Մեհրաբյանը՝ թեմային առնչվող ուշագրավ մեկնաբանություններով:
Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:
Օրվա առիթով՝ շնորհավորում ենք ոլորտի աշխատակիցներին:
Հոդվածը վերարտադրվել է www.asue.am կայքից, ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի թույլտվությամբ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...