2014-08-18
ԻՍՕ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը 2014թ. օգոստոսի 5-7 մասնակցեց ք.Աստանայում, Ղազախստան Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստանդարտացման ազգային մարմինների տնօրենների խորհրդաժողովին, որը նվիրված էր ԻՍՕ 2016-2020 թվականների ռազմավարության քննարկմանը:

Դեռևս սույն թվականի ապրիլին ԻՍՕ-ի կողմից շրջանառության մեջ էր դրվել ԻՍՕ 2016-2020թթ. ռազմավարության քննարկման փաստաթուղթը, որը առաջ է քաշում ԻՍՕ-ի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցադրումներ։ Այդ փաստաթուղթը լայնորեն քննարկվել է աշխարհի շուրջ 160 երկրներում՝ ստանդարտացման ոլորտում շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ ԻՍՕ-ն ստացել է բազմաթիվ արձագանքներ ու կարծիքներ ռազմավարության ձևավորման վերաբերյալ։

ԻՍՕ 2016-2020թթ. ռազմավարությունն իրենից ներկայացնում է կազմակերպության, այդ թվում՝ ԻՍՕ անդամների, Կենտրոնական քարտուղարության և տեխնիկական կոմիտեների ռազմավարական ամբողջական պլանը։ ԻՍՕ ներկայիս ռազմավարական պլանի ժամկետն ավարտվում է 2015 թվականին, իսկ նոր ռազմավարությունը մշակման փուլում է։ ԻՍՕ 2016-2020 թվականների ռազմավարությունը պետք է առաջնորդի կազմակերպությանը դեպի նոր ապագա և պետք է արձագանքի տարաբնույթ տնտեսական փոխհարաբերություններին։ Նոր ռազմավարությունը պետք է հիմնվի նախորդ 2011-2015թթ. ժամանակաշրջանի մի շարք լուրջ ձեռքբերումների և կազմակերպության ուժեղ կողմերի վրա։

ԻՍՕ 2016-2020 թվականների ռազմավարության քննարկումը վարեց ԻՍՕ գլխավոր քարտուղար պարոն Ռոբ Սթիլը։ Խորհրդաժողովի ընթացքում մասնակից երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները ակտիվորեն քննարկեցին առաջադրված հարցադրումները և ներկայացրեցին կոնկրետ առաջարկներ։
  
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...